Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցվերով նախկին խորհդական Մայքլ Ֆլինի՝ Թուրքիայի իշխանությունների կողմից կաշառվելու և իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի առևանգումը կազմակերպելու շուրջ պայմանավորվածություն ունենալու մասին լուրերը:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Յըլդըրըմը շեշտել է, որ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ Ֆլինից իրենք որևէ երաշխիքներ չեն ստացել, և երաշխիք տվողը ոչ թե Ֆլինը պետք է լինի, այլ ԱՄՆ կառավարությունը:
Թուրքիայի վարչապետը պնդել է, որ Գյուլենի արտահանձնման խնդրի վերաբերյալ պարբերաբար կապի մեջ են գտնվում Թուրքիայի և ԱՄՆ-ի արդարադատության նախարարները:
Յըլդըրըմը նաև նշել է, որ ԱՄՆ-ն անարդարացի է վարվում՝ բավարար չհամարելով Գյուլենի արտահանձնման վերաբերկալ ներկայացվող փաստերը:
«Երբ տեղի ունեցած սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, Թուրքիան առաջին երկիրն է, որ ԱՄՆ-ի հետ զորք ուղարկեց Աֆղանստան: Մենք չհարցրեցինք, թե ով է դրա հետևում կանգնած: ԱՄՆ ասաց՝ «Ալ Կաիդա»-ն է, ոչ ոք չասաց՝ դե՛, ապացուցիր»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Թուրքիայի իշխանությունները 15 մլն դոլար են առաջարկել Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին՝ անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիա տեղափոխումը կազմակերպելու համար:
Տեղեկությունը հրապարակվել է ամերիկյան Wall Street Journal պարբերականի կողմից, ըստ ներկայացված տվյալների՝ գործի մեջ խառնված է եղել նաև Ֆլինի որդին:
Նշվում է, որ երբ ամերիկացի պաշտոնյան որդու հետ կկազմակերպեր Գյուլենի առևանգումը, Թուրքիա ժամանելուն պես Գյուլենին պետք է տեղափոխեին Իմրալը կղզի, որտեղ իր ցմահ ազատազրկումն է կրում նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
Այժմ տարածված տեղեկությունների հիման վրա ԱՄՆ-ում հատուկ հետաքննություն է սկսվել, որը վարում է դատախազ Ռոբերտ Միլլերը: Թեմայի շուրջ մեկնաբանություններ տալուց հրաժարվել են և՛ Ֆլինը, և՛ Միլլերը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55