Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է կառավարությունում նախատեսված կառուցվածքային փոփոխությունները: Կվիրիկաշվիին նշել է, որ այն մարդիկ, որոնք կառավարությունը լքել են, մնում են կառավարական թիմի անդամներ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
«Մեր երկրում մեր կառավարության պայմաններում անցկացված հերթական ժողովրդավարական ընտրությունները մեզ մանդատ են տվել շարունակելու մեր ընտրած քաղաքականությունը եւ ավելին՝ փոփոխություններ իրականացնելու բնակչության բարեկեցության եւ երկրի արագ զարգացման համար»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով՝ փոփոխությունները կոչված են էլ ավելի ճկուն եւ գործուն պետական կառավարում ստեղծելուն:
Փոփոխությունների արդյունքում կկրճատվեն էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները, ինչպես նաեւ եվրաինտեգրացիայի պետական նախարարի ապարատը:
Կառավարությունը կլքեն կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին, եվրաինտեգրացիայի հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն, սպորտի նախարար Տարիելա Խեչիկաշվիլին, շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին:
Կառավարությունում 2 նոր դեմքեր կհայտնվեն՝ Միխայիլ Չխենկելին, ով առաջադրված է կրթության նախարարի պաշտոնում, եւ Մամուկա Բախտաձեն՝ որպես ֆինանսների նախարար:
Չի հաստատվել նախօրեին տարածված տեղեկությունը, թե վերացվելու է պատիժների կատարման եւ պրոբացիայի նախարարությունը, որը ղեկավարում է Կախա Կախիշվիլին:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44