Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկը շահագործման հանձնել 2023 թվականին, այս մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, գրում է ТАССգործակալությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել էր, որ Թուրքիան ցանկացել է, որ բլոկի շինարարությունն ավարտվի մինչ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, այսինքն՝ 2023 թվականը:
Հաղորդվում է, որ Էրդողանը Պուտինին Թուրքիա է հրավիրել՝ մասնակցելու «Աքքույու» ատոմակայանի բետոնի լցման հանդիսավոր արարողությանը:
Հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ լայն ձևաչափով քննարկվել է էներգետիկ ոլորտում ռազմավարական փոխգործակցության զարգացման հեռանկարները և գլխավորապես «Թուրքական հոսք» գազամուղի՝ Թուրքիայի տարածքում ճյուղի կառուցումը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Թուրքիան 2016 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ: Փաստաթուղթը ենթադրում է Սև ծովի հատակով գազամուղի երկու գծի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ:
Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44