Սոչիում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադարձել է հինգ մեդալով՝ երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Լևոն Հայրապետյանը հիանալի է համարում հայ սամբիստների արդյունքը: Նա նշել է, որ աշխարհի առաջնությունում երկու չեմպիոն մեր երկիրն ունեցել էր 2010 թվականին.
«Մեր տղաները շատ լավ հանդես եկան: Սակայն, իմ սպասելիքներն արդարացան միայն 90 տոկոսով: Կարծում եմ՝ մեր մարզիկներից մի քանիսը ևս կարող էին ոսկե մեդալ նվաճել: Մեզ համար շատ բարդ է մրցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Բացի այն, որ նրանք ուժեղ են՝ մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն մարզիկի, այլ նաև մրցավարի հետ:
Տիգրան Կիրակոսյանն այս տարի իր մասնակցած բոլոր մրցումներում նվաճել է չեմպիոնի կոչումը: Շատ գոհ եմ նրանից, հիանալի արդյունք է: ԱԱ-ում չեմպիոն դարձած Գրիգոր Մխիթարյանը նույնպես իրեն շատ լավ է դրսևորել ընթացիկ տարում:
Նա Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել: Սոչիում Մխիթարյանն ավելի մեծ կամք դրսևորեց»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Լեւոն Հայրապետյանը:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Տիգրան Կիրակոսյանը և Գրիգոր Մխիթարյանը: Վաչիկ Վարդանյանը դարձել է արծաթե մեդալակիր, Մաքսիմ Մանուկյանն ու Արսեն Խանջյանն էլ արժանացել են բրոնզե մեդալների:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44