Իրաքյան Քրդստանի իշխանությունները երեքշաբթի հայտարարել են, որ կընդունեն դատարանի որոշումը, որով շրջանին արգելվում է անջատվել՝ նոր փուլ ազդարարելով դադարեցված բանակցությունները վերսկսելու ջանքերում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրաքյան Քրդստանի շրջանային կառավարությունը հայտարարել է, որ կհարգի նոյեմբերի 6-ին Գերագույն դաշնային դատարանի ընդունած որոշումը, որով հայտարարվել է, որ ոչ մի իրաքյան շրջան չի կարող անջատվել:
«Մենք վստահ ենք, որ այս որոշումը պետք է հիմք դառնա Էրբիլի և Բաղդադի միջև ազգային երկխոսություն սկսելու համար՝ բոլոր վեճերը կարգավորելու նպատակով»,- ասված է շրջանային կառավարության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55