Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ընդունել է Ֆրանսիա այցելելու հրավերը՝ մոտ երկու շաբաթ առաջ տարածաշրջանը ցնցած նրա անակնկալ հրաժարականից հետո: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը, հաղորդում է Associated Press-ը:
Մակրոնի գրասենյակից պաշտոնյայի խոսքերով՝ սպասվում է, որ Հարիրին կժամանի Ֆրանսիա և շաբաթ հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Լիբանանի նախագահ Միշել Աունն իր հերթին հայտարարել է, որ Հարիրին և նրա ընտանիքը շաբաթ կժամանեն Ֆրանսիա: Նա նշել է, որ այնտեղ Հարիրին կհանգստանա մի քանի օր մինչև Բեյրութ ժամանելը «հրաժարականի վերաբերյալ որոշում» կայացնելու համար:
Աունը ողջունել է Հարիրիի որոշումն ընդունել Ֆրանսիայի հրավերը՝ ասելով, որ նա հույս ունի, որ դա «բացել է Լիբանանում քաղաքական ճգնաժամի կարգավորման դուռը»:
Ճգնաժամի առնչությամբ Եվրոպա քննարկումների համար մեկնած Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կարևոր է, որ Հարիրին վերադառնա և «կայացնի այն որոշումը, որը ցանկանում է»: Գերմանիայի նախարարն իրավիճակը «շատ վտանգավոր է» անվանել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սաադ Հարիրին կիրակի նախազգուշացրել է, որ Լիբանանը կարող է արաբական երկրների կողմից ենթարկվել պատժամիջոցների տարածաշրջանի գործերում «Հեզբոլլահ» խմբի միջամտության պատճառով և հայտնել է, որ մի քանի օրից կվերադառնա Լիբանան հաստատելու համար երկրի վարչապետի պաշտոնից իր հրաժարականը:
Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ, սուննի քաղաքական առաջնորդ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Սաուդյան Արաբիան և Իրանը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել Լիբանանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու վերաբերյալ:
Լիբանանի իշխանությունները կարծում են, որ Հարիրին իր կամքին հակառակ պահվում է Սաուդյան Արաբիայում, որի իշխանություններն էլ նրան հրահանգել են հրաժարական տալ:
Էր Ռիադը հայտարարում է, որ Հարիրին՝ «Սաուդյան Արաբիայի վաղեմի դաշնակիցը», ազատ մարդ է և երկիրը կապ չի ունեցել նրա հրաժարականի մասին հայտարարելու որոշման հետ:
Լիբանանի նախագահը հրաժարվում է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ, մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55