Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է ՄԱԿ-ի և Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ)՝ Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննության շուրջ համատեղ առաքելության մանդատը երկարաձգելու մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, սա տասներորդ ռուսական վետոն է Սիրիայում 2011-ին սկսված պատերազմից մեկնարկից ի վեր: Քվեարկության ընթացքում ամերիկյան բանաձևը 11 ձայն է հավաքել 9 անհրաժեշտից, սակայն Ռուսաստանը, որը դեմ է հանդես եկել, օգտվել է վետոյի իր իրավունքից: Բանաձևի նախագիծը, որը պատրաստել էր ԱՄՆ-ն, հրաժարվել է պաշտպանել նաև Բոլիվիան, Չինաստանն ու Եգիպտոսը ձեռնպահ են մնացել:
Ռուսաստանն իր հերթին Անվտանգության խորհրդի դիտարկմանն է ներկայացրել ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ առաքելության երկարաձգման իր տարբերակը, սակայն քվեարկության մեկնարկից առաջ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է փաստաթուղթը հետ կանչելու մասին:
Այդ քայլի համար պատճառ է հանդիսացել բանաձևերի դիտարկման կարգի մասին Մոսկվայի խնդրանքը մերժումը: Ռուսաստանը ցանկանում էր, որ առաջինը դիտարկվի ամերիկյան բանաձևը:
Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել երկարաձգել առաքելության մանդատը, որի լիազորության ժամկետը լրացել է այսօր:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44