Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին: Հանրապետության նախագահը ողջունել է բանկի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան եւ նշել, որ այն եւս մեկ անգամ վկայում է ԱԶԲ-ի հետ Հայաստանի ունեցած ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ԱԶԲ-ի գործունեությունը: Ընդգծելով, որ համագործակցության անցած ավելի քան մեկ տասնամյակում երկկողմ արդյունավետ փոխգործակցության արդյունքում բանկի կողմից Հայաստանի տնտեսության մեջ կատարվել են զգալի ներդրումներ, նախագահը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի:
Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ ֆինանսավորմամբ մեր երկրում մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանն ու հետագա համագործակցության ծրագրերին՝ նկատի առնելով ՀՀ տնտեսության առաջնահերթությունները:
Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումները եւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը շարունակական կլինեն:
Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունների պայմաններում Հայաստանի վարած խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունը եւ դրա արդյունքում արձանագրված ցուցանիշները: Նրանք ընդգծել են, որ բանկը շարունակելու է Հայաստանի բարեփոխումների օրակարգին օժանդակությունն ու տնտեսության զարգացմանը նպաստելու առաքելությունը:
Հանդիպմանը ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներն իրենց մոտեցումներն ու գնահատականներն են ներկայացրել բանկի հետ Հայաստանի 2014-2018թթ. գործընկերության ռազմավարության շրջանակներում իրականացված եւ ընթացիկ ծրագրերի մասին:



15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44