Առողջապահության և զբոսաշրջային անվտանգության «International SOS» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք 2018թ. առավելապես վտանգավոր կլինեն զբոսաշրջիկների համար: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
«CNN Türk»-ի համաձայն՝ «International SOS»-ի կողմից կազմված ռիսկերի քարտեզում առանձնացվում են զբոսաշրջության համար նվազ ռիսկային, միջին ռիսկայնության, բարձր ռիսկայնության և չափազանց բարձր ռիսկայնության երկրները: Որպես ռիսկայնության չափանիշ է ընտրվել տարբեր երկրներում ահաբեկչության, բնական աղետների, ճանապարհատրանսպորտային պատահարների և վարակիչ հիվանդությունների հավանականությունը:
Այսպես, ահաբեկչության ռիսկի տեսանկյունից առաջին հորիզոնականում է հայտնվել Իրաքը, երկրորդում՝ Աֆղանստանը, երրորդում և չորրորդում՝ Նիգերիան և Սիրիան: Թուրքիան ահաբեկչության ռիսկի առումով 9-րդ հորիզոնականում է: Այս երկրում հաճախակի ահաբեկչության թիրախ են դառնում թե քաղաքացիական բնակչությունը, թե զինվորականները:
Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս»-ում (Global Terrorism Index) ևս Թուրքիան ներառվել էր 2016թ. ընթացքում ահաբեկչական գործողություններից ամենից շատ տուժած երկրների տասնյակում: 2014թ. հրապարակված ինդեքսում Թուրքիան զբաղեցրել էր 27-րդ, 2015թ.՝ 14-րդ հորիզոնականը: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ 2015թ. հետո Թուրքիայում կրկնապատկվել է ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը:
Ահաբեկչության բարձր ռիսկայնությամբ աչքի ընկնող երկրների տասնյակում են նաև Հնդկաստանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Պակիստանը:
Վարակիչ հիվանդությունների տարածման հավանականության առումով Թուրքիան, Լեհաստանը, Բալթյան երկրները, Խորվաթիան, Ռումինիան, Բուլղարիան, Կիպրոսը, Մարոկկոն և Թունիսը ներառվել են միջին ռիսկայնության երկրների ցանկում:
Ըստ ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախականության Թուրքիան ներառվել է ապահով երթևեկություն ունեցող երկրների ցանկում:
Հավելենք նաև, որ դարձյալ Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «2017թ. Խաղաղության համաշխարհային ինդեքսում» (Global Peace Index) Թուրքիան 163 երկրների ցանկում 146-րդն է՝ ըստ երկրում խաղաղ մթնոլորտի պահպանման մակարդակի: Այս ինդեքսի հաշվարկման համար հիմք են ծառայում երկրում կատարվող հանցագործությունների մակարդակը, անհատական զենքերի առկայությունը, բռնությունների, ահաբեկչական գործողությունների, ատոմային զենքի առկայությունը, հարևան երկրների հետ հարաբերությունները, սպառազինությանը տրամադրվող ֆինանսական միջոցները, արտաքին և ներքին հակամարտությունները, քաղաքական անկայունությունը և այլ նմանատիպ չափանիշներ:
Իսկ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված «2017թ. Ճանապարհորդության և զբոսաշրջային մրցակցության ինդեքսում» (Travel and Tourism Competitiveness Report) Թուրքիան 44-րդն է՝136 երկրների ցանկում: Սակայն ինդեքսում գնահատվող անվտանգության տեսակետից Թուրքիան գրավել է 116-րդ հորիզոնականը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55