Ղրղզստանի նախագահի պաշտոնից հեռացող Ալմազբեկ Ատամբաևը իր պաշտոնավարման եզրափակիչ մամուլի ասուլիսում ներողություն է խնդրել բոլորից, ում վիրավորել է: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ղրղզստանի նոր նախագահական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 15-ին: Նորընտիր նախագահի՝ Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնակալության արարողությունը կայանալու է նոյեմբերի 25-ին:
«Հարգելի լրագրողներ, եթե ես կտրուկ էի, ապա ոչ միայն ձեզ հետ: Ես երբեմն չափազանց կտրուկ եմ խոսում: Եթե մեկին վիրավորել եմ, անգամ եթե ես ճիշտ էի, միևնույն է՝ ներողություն եմ խնդրում»,- ասել է Ատամբաևը: Նա հույս է հայտնել, որ հաջորդ նախագահն ավելի դիվանագետ կլինի:
«Ես կարծում եմ, որ մեր հաջորդ նախագահներն ավելի դիվանագետ կլինեն: Շատ ծանր էին այս վեց տարիները, նյարդերը երկաթից չեն»,- նշել է նա՝ ընդգծելով, որ միշտ ասում է ճշմարտությունը և ոչ միայն լրագրողներին, այլև այլ պետությունների նախագահներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին Ղազախստանի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը չեղարկվել է Բիշքեքի և Աստանայի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը տեղի է ունեցել Ղրղզստանում հոկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններից առաջ:
Ղրղզստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները վատթարացել են Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում, երբ տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալ՝ ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման պատճառով: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։
ԵԱՏՄ անդամ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ:
Ավելի ուշ Ատամբաևը հայտարարել է, որ հնարավոր է, սխալ է եղել, երբ «չափազանց էմոցիոնալ» կերպով է արտահայտվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հասցեին:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44