Թուրքիայում երեք խոշոր նահանգներում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության շտաբերի ղեկավարներ միաժամանակ հրաժարական են ներկայացրել, տեղեկացնում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ հրաժարական են ներկայացրել Վան, Մարդին և Հաթայ նահանգների շտաբերի ղեկավարները:
Ավելի վաղ կուսակցության փոխնախագահ Օզնուր Չալըքը հայտնել էր, որ նախագահ Էրդողանի պահանջով իրենք մտադիր են փոխել 22 նահանգների շտաբերի ղեկավարների:
Ընդդիմադիր պարբերականները նշում են, որ իշխանության ներսում ներքին ճգնաժամը լուծելու համար Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ճնշում գործադրել ու կադրային լայնածավալ փոփոխություններ իրականացնել:
Դեռևս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն առաջին կուսակցական ժողովի ժամանակ կանխատեսել են, որ կուսակցության մի շարք դիրքորոշումները չփոփոխելու դեպքում, իրենք կարող են պարտություն կրել 2019թ.-ի նախագահական ընտրություններում:
Շաբաթներ առաջ հայտնի էր դարձել նաև, որ Էրդողանը պահանջել է իր կուսակից 30 քաղաքապետի հրաժարականը, նրանցից մի քանիսը՝ այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, արդեն հրաժարական է տվել:
Էրդողանի՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ իշխող կուսակցության նախագահության վերաստանձնումից հետո նրա և կուսակիցների միջև եղած լարվածությունը հաճախ է արծարծվում թուրքական մամուլում:
Էրդողանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում 51 տոկոս ձայնի աջակցությամբ հաստատելով կառավարման նախագահական համակարգ՝ երկրի բոլոր խոշոր քաղաքներում կորցրած ձայները վերականգնելու համար լուրջ կադրային զտումների է դիմում, իսկ վերջերս էլ դժգոհել է, որ կուսակցության նիստերին գործիչներն իր ուզածի պես ակտիվ չեն:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44