ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթենին:
Հերիբերթ Հիրթենը Հայաստան է այցելել նոյեմբերի 22-ին Երեւանում կայանալիք «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը եւ հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով պարոն Հերիբերթ Հիրթենին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի Բունդեսթագի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Բունդեսթագի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:
ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Հերիբերթ Հիրթենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների խթանման համար:
Անդրադառնալով քրիստոնեական համայնքների խնդիրներին՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքում, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարեւորել է հայկական համայնքների անվտանգության, ինչպես նաեւ մշակութային ժառանգությունների պահպանման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ մտքի, խղճի ազատության գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:
Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Արմեն Աշոտյանը արժեւորել է երկու պետությունների խորհրդարաններում բարեկամության խմբերի միջեւ արդյունավետ եւ կառուցողական գործունեությունը: Նա հույս է հայտնել, որ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամական խմբերում չեն ընդգրկվի այն գերմանացի պատգամավորները, որոնց անուններն առնչվում են «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալի հետ:
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային հանրության կողմից՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումը քայլ է՝ կանխելու մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացումը:
Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55