Որևէ միջամտության հարց չի կարող լինել ՀՀ ներքին գործերին, որովհետև սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով լուրը, որ Հայաստանը ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-ից։
«Ներքին միջամտության տեսանկյունից, ընդդիմադիր գործընկերներին ես կուզենայի, որ դուք հարցնեիք՝ օրինակ՝ ի՞նչ գնահատական կտան ռուսաստանցի օլիգարխի միջամտությանը ՀՀ ներքին քաղաքական կյանքին։ Ես չեմ ասում՝ նրա մասնակցությունը կոչվում է հիբրիդային պատերազմ, ես ասում եմ՝ ընդդիմադիրները մեզ մեղադրում են, որ ԵՄ-ն երկրի ներքին գործերին է խառնվում, բայց երկրի ներքին գործերին խառնվելու ցցուն օրինակներ ենք տեսնում»,- ասաց նա:
ՔՊ-ականի խոսքով՝ հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են լինում, այլև՝ ներսից:
«Հայաստանի ներսից է հիբրիդային հարձակումների ենթարկվում Հայաստանի ժողովրդավարությունը: Օրինակ՝ որոշ լրատվամիջոցների վերնագրեր, որ կարդում ենք, դա բավարար պատկեր է ցույց տալիս ապատեղեկատվության մասին»,- նշեց նա։
Խանդանյանը հայտարարեց՝ չի պնդում, որ միմիայն Ռուսաստանից են գալիս այդ սպառնալիքները, բայց, նրա խոսքով, երբ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների և հայտնի դեմքերի մտքերը և արտահայտությունները Հայաստանի մասին, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների մասին, կարող ենք արձանագրել, որ դա ևս հիբրիդային կամ Հայաստանի ժողովրդավարության դեմ ձեռնարկված որևէ քայլ է:
«Մենք դրսից մարդիկ չենք բերում, Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցում է ի թիվս այլ թեմաների, նաև՝ ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ նմանատիպ սպառնալիքների դեմ եվրոպական գործիքակազմից օգտվելու համար»,- հավելեց ՔՊ-ականը։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55