Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը ֆրանսիական հեղինակավոր Chirac հիմնադրամի կողմից Հրանտ Դինքի անվան հիմնադրամին շնորհված հատուկ մրցանակի հանձնման արարողության համար ժամանել է Փարիզ, որտեղ պատվավոր մրցանակը նրան է հանձնել անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը, Մակրոնն իր ելույթի ժամանակ հատուկ շնորհակալություն է հայտնել տիկին Դինքին՝ շեշտելով, որ Հրանտ Դինքի անվան հիմնադրամը կարևոր պայքար է տանում թուրքական մամուլում ատելության դրսևորումների դեմ և հատկապես այս ժամանակաշրջանում, երբ ազգայնականության ու խտրականության դրսևորումներն այդ երկրում է՛լ ավելի են աճել:
Ֆրանսիայի նախագահը հատուկ ընգծել է Դինքի անվան հիմնադրամի՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կառուցման, երեք ժողովուրդների միջև երկխոսությանը խթանելուն ուղղված լայնածավալ աշխատանքների կարևորության մասին:
«Ես գիտեմ, թե որքան բարդ են այս երեք երկրների հարաբերությունները: Եվ չնայած դրան՝ դուք շարունակում եք պայքարել», - նշել է Մակրոնը:
Իր հերթին Ռաքել Դինքը, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի իշխանություններին ցուցաբերած բարձր գնահատանքի համար, ընդգծել է, որ որպես հայ ազգի ներկայացուցիչներ՝ իրենց համար առանձնակի մեծ ցավ է տեսնել այսօր աշխարհում միլիոնավոր մարդկանց՝ անտուն ու անհայրենիք մնալով փախստականի կարգավիճակում աշխարհով թափառելը:
«Երբ մեր ընտանիքի գլխին եկած մեծ ողբերգությունից հետո 2009 թվականին որոշեցինք ստեղծել այս հիմնադրամը, միայն մեկ նպատակ ունեինք. շարունակել Հրանտի պայքարը ու մեր ներսի դատարկությունը լցնել նրա՝ մարդու իրավունքների համար տարած պայքարով», - իր ելույթում ասել է Ռաքել Դինքը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից հիմնադրված Chirac հիմնադրամը, որի նպատակն է աշխարհում բախումների կանխարգելումը, միջմշակութային երկխոսության խթանումն ու առողջապահության հասանելիության պայմանների որակի բարելավելումը, իր այս տարվա հատուկ մրցանակը շնորհել է Թուրքիայում գործող գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամին:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հիմնվել է 2007թ.-ին Դինք ընտանիքի կողմից, հիմնադրամի նպատակն է նպաստել թուրք և հայ հասարակությունների միջև երկխոսությանն ու Հայաստան-Թուրքիա-Եվրոպա մշակութային փոխգործակցությանը:

15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55