Նոյեմբերի 24-ին եւ 25-ին Զագրեբում կայացել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի 46-րդ գլխավոր համաժողովը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ մասնագետ Աննա Մելքոնյանը:
Օրակարգի գլխավոր թեման ընտրություններն էր: ԵՕԿ նախագահ ընտրվեց ժամանակավոր պաշտոնակատար սլովենացի Յանես Կոսիյանչիչը, որը նախագահի միակ թեկնածուն էր եւ բաց քվեարկությամբ անցավ միաձայն: Երկու թեկնածուներից փոխնախագահ ընտրվեց դանիացի Նիլս Նիգաարդը, իսկ գլխավոր քարտուղար, իտալացի Ռաֆայելե Պագնոցին պահպանեց պաշտոնը:
Փոփոխություններ են կատարվել ԵՕԿ գործադիր մարմնում: Քվեարկության առաջին օրը Յուրի Յուրեւը (Ռուսաստան) եւ Պետեր Մեննելը (Ավստրիա) հավասար ձայներ հավաքեց: Հաջորդ օրը քվեարկության երկրորդ փուլում մեկ ձայնով հաղթեց Պետեր Մեննելը: Համաժողովում հաշվետվություններ են ներկայացվել ԵՕԿ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Համաժողովը հաստատեց ԵՕԿ 2018 թվականի բյուջեն, լսել Փհենչհան-2018-ի, Տոկիո 2020-ի, Պեկին-2022-ի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներ: Հատկանշական 24 բնութագրող բառով ներկայացվեց 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փարիզը: Ելույթ ունեցավ 2019 թ. Մինսկում կայանալիք Եվրոպական ամառային երկրորդ խաղերի ներկայացուցիչը: Զեկույցներ ներկայացվեցին նաեւ 2019 թ. Եվրոպական ձմեռային (Բոսնիա եւ Հերցեգովինա, Սարաեւո եւ Արլ. Սարաեւո) եւ ամառային (Ադրբեջան, Բաքու) օլիմպիական փառատոնների մասին:
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի առաջարկով, 2019 թվականին ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում անցկացվելու են առաջին համաշխարհային լողափնյա խաղերը: Զեկուցում ներկայացվեց նաեւ այդ մասին:
Համաժողովի ընթացքում հինգ երիտասարդ մարզիկներ պարգեւատրվեցին Պյոտր Նուրովսկու անվան 7-րդ մրցանակով (դրամական պարգեւ):
Համաժողովին ներկա էին նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը եւ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44