Հայ ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ի` անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ, գրում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Առաջնության ամբողջ ընթացքում «Տորպեդո-ԲելԱԶ»-ի պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացվել թիմի լավագույն ֆուտբոլիստներին որոշելու համար:
Յուրաքանչյուր խաղից հետո երկրպագուներին առաջարկվել է նշել իրենց վարկածով «Տորպեդոյի» լավագույն ֆուտբոլիստների եռյակը: Այն ֆուտբոլիստը, որի ազգանունն ամենից հաճախ է նշվել, ստացել է 3 միավոր, երկրորդ ամենից հաճախ հիշատակված ֆուտբոլիստը` 2 միավոր, իսկ երրորդը` 1 միավոր:
Արդյունքում, երկրպագուների վարկածով «Տորպեդո-ԲելԱԶ»-ի` 2017 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով ստացել է 52 միավոր: Հիշեցնենք` երեկ «Տորպեդո-ԲելԱԶ»-ի պաշտոնական կայքը հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի` ակումբից հեռանալու մասին:
Կամո Հովհաննիսյանն անցնող տարում Բելառուսի առաջնության 28 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 10 խաղերում երկրպագուները նրան ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույն եռյակում հայտնվել է 24 անգամ` գրեթե յուրաքանչյուր խաղում.
«Ցավոք, մրցաշրջանի ավարտից հետո Կամոն հեռացավ ակումբից, բայց մեր երկրպագուները, հավանաբար, դեռ երկար կհիշեն այս վառ, նպատակասլաց, արագ և տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստին»,- գրում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Կամո Հովհաննիսյանը 2017 թվականի հունվարին էր համալրել «Տորպեդո-ԲելԱԶ»-ի շարքերը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32