Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է այն 4 թուրք մտավորականների մասին, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ:
«Էրմենիհաբեր»-ը նշում է, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջըօղլուին կալանավորելու որոշում էր կայացրել և հայտարարել միջազգային հետախուզում:
Չավուշօղլուն նշել է, որ Անկարան մտահոգված է այն փաստից, որ վերոնշյալ անձինք առանց ունենալու Ադրբեջանի թույլտվությունը և առանց տեղյակ պահելու թուրքական իշխանություններին, մեկնել են Լեռնային Ղարաբաղ:
«Անօրինական կերպով ադրբեջանական տարածք մուտք գործելը հանցանք է,- նշել է Չավուշօղլուն: - Մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան զգայուն հարց է ղարաբաղյան հիմնախնդիրը: Երբ դեռ հարակից 7 շրջաններն էլ օկուպացիայի մեջ են: Ահա թե ինչ ենք մենք ևս հետաքննություն սկսել, երբ Ադրբեջանում հետաքննություն սկսվեց Ղարաբաղ մեկնած նշյալ անձանց նկատմամբ: Նրանք արդեն հրավիրվել են դատարան ցուցմունքներ տալու: Այդ մարդիկ նույնիսկ զանգահարել են ինձ և ասել, որ չեն գիտակցել, թե հանցանք են գործում: Ես էլ ասացի, որ դրա համար պիտի բացատրություն տալ ադրբեջանական իշխանություններին: Ի վերջո, տարրական դպրոցի աշակերտներ չեն: Նրանք թեև նշել են, որ մեկնելով Ղարաբաղ, այնտեղ պաշտպանել են Ադրբեջանին, քննադատել «Խոջալուի կոտորածը» (խմբ-դեպքերը) և Ղարաբաղի հարցում Ադրբեջանին Ղաջակցող տեսակետներ հայտնել, բայց այդուհանդերձ ապօրինի ձևով այնտեղ գնալը, արդեն հանցանք է»:
Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Արցախ մեկնած թուրք մտավորականները նամակով դիմել են Բաքվին և հայտնել, որ չեն գիտակցել իրենց սխալը:
«Այնուամենայնիվ, արդեն իրավական գործընթացը սկսել է: Թող դա դաս լինի, որպեսզի հետագայում ոչ մեկ առանց թույլտվության չայցելի Ղարաբաղ, որը հանդիսանում է Ադրբեջանի տարածք: Դա անընդունելի է թե մեզ համար և թե Ադրբեջանի»,-եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55