Հոնդուրասում նախագահական ընտրություններից հետո սկսված անկարգությունների ֆոնին Նախարարների խորհրդի որոշմամբ կասեցվել է քաղաքացիների իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների գործողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Prensa պորտալին հղումով։
Իշխանությունները նաև պարետային ժամ են սահմանել, որը կգործի տասն օր՝ ժամը 18.00-ից մինչև առավոտյան ժամը 6.00-ն։
Նախարարների խորհրդի քարտուղար Էբալ Դիասը հայտնել է, որ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում ուրբաթ՝ ժամը 23.00-ից (երևանյան ժամանակով շաբաթ՝ առավոտյան 9-ից)։
Երկրի գերագույն ընտրական դատարանի վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկկների 94,35%-ի հաշվարկից հետո առաջատարն է գործող նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը՝ 42,92% ձայնով։ Ընդդիմությունից նրա մրցակից Սալվադոր Նասրալան դեռ հավաքել է 41,42% ձայն։ Արդյունքների հայտարարումից հետո Նասրալայի աջակիցները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակում, սակայն բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների, ինչի հետևանքով ձերբակալվել է առնվազն 100 մարդ, 1 մարդ սպանվել է, 20-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան, սակայն ավելի ուշ նշվել է, որ հաշվարկը շարունակվում է, և արդյունքները կհրապարակվեն շաբաթ։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44