BBC-ի թուրքական հաղորդումների բաժնի համաձայն՝ 2006-2016 ժամանակաշրջանում աշխարհում մամուլի և խոսքի ազատությունը ամենից շատ ոտնահարվել է Թուրքիայում: Այս մասին հայտնել է BBC Türkçe-ը՝ հիմնվելով մարդու իրավունքների հարցերով զբաղվող Article 19 և V-Dem հասարակական-քաղաքական կառույցների կատարած հետազոտության արդյունքների վրա:
Նշյալ հետազոտությունը կատարված է 172 երկրներում՝ իշխանամետ լրատվամիջոցների, օրենքի խախտումների, համացանցի սահմանափակումների, արդարադատության, լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումների, հասարակական խավերի և սեռերի միջև անհավասարության ու նման այլ ոլորտների ուսումնասիրությամբ:
Այդ ուսումնասիրության հիման վրա կազմված զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնել Թուրքիայում Էրդողանին քննադատողների դեմ ուղղված մեղադրանքների և սպառնալիքների կապակցությամբ: «Ընդդիմադիրները պնդում են, որ 2017-ի ապրիլին Թուրքիայում բանտարկված 152 լրագրող կար: Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո ընդհանուր առմամբ փակված է ավելի քան 170 լրատվամիջոց, այդ թվում՝ թերթեր, առցանց թերթեր, հեռուստակայաններ և լրատվական գործակալություններ: Պաշտոնազրկված է 2500 լրագրող»,- ասված է զեկույցում:
Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի թղթակից Այտըն Էնկին BBC Türkçe-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում այլևս չի մնացել որևէ լրատվամիջոց, որը կարելի լինի գրաքննության ենթարկել:
«Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կառավարությունները, մեծ կազմակերպությունները, բանկերը փորձում են գնել լրագրողներին։ Սակայն իշխանության «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ավելի խելացի վարվեց և լրագրողների փոխարեն՝ գնեց թերթերն ու հեռուստակայանները»,- ասել է նա:
Հավելենք, որ ըստ զեկույցի՝ 2006-2016 ժամանակաշրջանում խոսքի ազատության ոտնահարումները սաստկացել են նաև Բրազիլիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Վենեսուելայում և Բանգլադեշում:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44