Google-ը եւ Facebook-ը կստանան այն միջոցների 84 տոկոսը, որոնք 2017 թվականին աշխարհում (առանց Չինաստանի հաշվառման) ծախսվել են թվային գովազդի վրա: Այդ մասին, ասված է WPP գովազգային կոնցեռնին պատկանող GroupM գործակալության հաշվետվության մեջ:
Գործակալության կանխատեսման համաձայն, 2018 թվականին գովազդի հետ կապված գլոբալ ծախսերի ծավալը կաճի 4,3 տոկոսով կամ 23 մլրդ դոլարով, ընդ որում՝ աճը գլխավորապես կապահովի հենց թվային սեգմենտը:
Սպասվում է, որ հեռուստագովազդի ծախսերը հաջորդ տարի կմեծանան 2,2 տոկոսով, թվային գովազդինը՝ 11,3 տոկոսով: Ընդ որում թվային մեդիաներում գովազդի ծախսերի ծավալը արդեն 2017 թվականին կգերազանցի հեռուստատեսային գովազդային հոլովակների ծախսերը 17 երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, գրում է Financial Times-ը:
Մինչդեռ վերջին ժամանակներս ավելի ու ավելի շատ խոշոր ընկերություններ են դժգոհություն հայտնում թվային կոնտենտի անբավարար մոնիթորինգից, որի կողքին ցուցադրվում է իրենց գովազդը: Այսպես, Diageo-ն, Mars-ը, HP-ն, Deutsche Bank-ը եւ Mondelez-ը հրաժարվել են Google-ին պատկանող YouTube տեսածառայության հետ համագործակցել այն բանից հետո, երբ իրենց գովազդը ցուցադրվել է անվայել բովանդակությամբ տեսահոլովակների կողքին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44