ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթեյան էջում գրել է, որ այն մեղադրանքները, թե իբր ինքը խնդրել է Ջեյմս Քոմիին դադարեցնել Մայքըլ Ֆլինի և Ռուսաստանի դեսպանի միջև կապերի առնչությամբ հետաքննությունը, չեն համապատասխանում իրականությանը, և Ջեյմս Քոմին ստում է: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Նախագահ Թրամփի գործողություններն ուսումնասիրվում են Մյուլերի գլխավորած հետաքննության շրջանակում, որտեղ փորձում են պարզել, թե արդյոք նախագահի թիմը համագործակցել է Մոսկվայի հետ և արդյոք նա խախտել է օրենքը՝ Քոմիին խնդրելով դադարեցել հետաքննությունը, իսկ հետագայում հեռացնելով նրան պաշտոնից:
Անդրադառնալով Ֆլինի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նախագահն ասել է.
«Շատ եմ ցավում գեներալ Ֆլինի համար: Ասեմ հետևյալը՝ Հիլարի Քլինթոնը Հետաքննության դաշնային բյուրոյին ստել է բազմաթիվ անգամ: Ֆլինը ստեց, և նրանք ոչնչացրեցին նրան: Սա խայտառակություն է ու չափազանց անարդար»,- ասել է նախագահ Թրամփը:
Ջեյմս Քոմին, ի պատասխան, իր թվիթերյան էջում տեղադրել է մի հատված հունիսին արված իր հայտարարությունից, ուր նա գրում է, որ Հետաքննության դաշնային բյուրոն անկախ մարմին է և աշխատում է չափազանց անկեղծ՝ ամերիկյան ժողովրդին ճշմարտությունը հասցնելու համար: Արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ ևս հակազդել են նախագահին:
Գեներալ Ֆլինն իրեն մեղավոր է ճանաչել հետաքննությանը ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրելու համար իր և Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի միջև ունեցած կապերի մասին, նախքան նախագահ Թրամփի կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը: Նախագահի թվիթերյան գրառումները հայտնվեցին Ֆլինի կողմից իրեն մեղավոր ճանաչելուց երկու օր անց:
«Կարծում եմ այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը փակված չէ»,- ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը:
Այս պահին Ֆլինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, սակայն նա համաձայնել է համագործակցել հետաքննության հետ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55