Հնարավոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Այսօր նախատեսված է այդ հարցով նրա հայտարարությունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սարա Սանդերսը՝ չհստակեցնելով, թե Թրամփը հատկապես ինչ է պատրաստվում ասել:
Փակ ճեպազրույց անցկացրած Սպիտակ տան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումն ընդունելիս Թրամփն առաջնորդվել է «պատմական իրականությամբ»: Նա շեշտել է, որ այնտեղ է գտնվում ե՛ւ Իսրայելի կառավարությունը, ե՛ւ երկրի Գերագույն դատարանը:
Politico-ն, նույնպես վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի, նշել է, որ Թրամփը պնդում է Երուսաղեմի «անբաժանելիությունը»: Սպիտակ տանը չեն կարծում, որ Երուսաղեմի ճանաչումը կարող է բացասաբար ազդել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վրա: «Երուսաղեմի, որպես Իսրայելի մայրաքաղաք, ճանաչման հետաձգումը ոչ մի բան չէր տա արդեն 2 տասնամյակ ձգվող խաղաղության ձեռքբերմանը»,- նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը:
Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հարցը դեռեւս կհետաձգվի: Պարբերականի զրուցակիցը նշում է, որ ամերիկյան դիվանագիտական առաքելությունը հարմար շենք չի ընտրել: Դրանից զատ, անհրաժեշտ է լուծել անձնակազմի անվտանգության հարցերը: Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի հայտարարությունից առաջ կապի դիվանագիտական խողովակներով կարգադրել է ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներում մեծացնել անվտանգության մակարդակը:
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44