Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցությունների մեկնարկից առաջ ներկայացրել է իր պահանջները:
Ինչպես նշում է The Guardian-ը, կուսակցական համաժողովի շրջանակում ունեցած ելույթում Շուլցն առաջարկել է առաջիկա 8 տարում ստեղծել, այսպես կոչված, «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»: Բացի այդ, նա կոչ է արել խորացնել եվրոպական ինտեգրման գործընթացը:
«Անհրաժեշտ է եվրոպական սահմանադրական համաձայնագիր, որի հիման վրա կստեղծվի դաշնային Եվրոպան»,-հայտարարել է Շուլցը:
Նրա կարծիքով՝ Եվրամիության անդամ այն երկրները, որոնք կհրաժարվեն համագործակցության նման ձևաչափից, պետք է ավտոմատ կերպով լքեն ԵՄ-ն:
Աղբյուրը նկատում է, որ Շուլցի առաջարկին, հավանաբար, դեմ կլինեն ոչ միայն բազմաթիվ եվրոպական երկրներ, այլև հենց ինքը՝ Մերկելը:
Հավելենք, որ Գերմանիան նախորդ ամսվա կոալիցիոն բանակցությունների տապալումից հետո չի կարողանում նոր կառավարություն ձևավորել, ինչի հետևանքով հայտնվել է քաղաքական փակուղու առաջ: Եվրոպական մյուս երկրները բազմիցս նշել են, որ անհամբերությամբ սպասում են Գերմանիայի՝ քաղաքական կաթվածից դուրս գալուն: Ֆրանսիայի ու Հունաստանի ղեկավարները դիմել են Շուլցին՝ կոչ անելով փոխզիջման գնալ փակուղուց դուրս գալու համար:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44