Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստում որոշում է կայացվել 5 կասկածյալի ազատ արձակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:
Հայտնի է, որ ազատ արձակվածները՝ Բեքիր Յոքուշը, Էջեվիթ Էմիրը, Էմրե Ջինգյոզը, Հաջը Շերիֆ Շիմժեքը և Շերեֆ Աթեշը, սպանության ժամանակ Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարության աշխատակիցներ են եղել: Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում կայացած դատական նիստի ընթացքում արձանագրվել է, որ որոշ տեսաձայնագրություններում բացակայում է կասկածյալների հստակ նույնականացումը:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:
Դինքի գործով դատավարությունում ներգրավված էին 85 կասկածյալ, որոնցից 16-ը կալանքի տակ են, իսկ 10-ը փախուստի մեջ: Որպես կասկածյալ է ներգրավված նաև չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, փախուստի մեջ գտնվող նախկին դատախազ Զաքարյա Օզը, փակված «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն և այլոք: Ժանդարմերիայի 5 նախկին աշխատակցին ազատ արձակելուց հետո կալանավորված կասկածյալների թիվը նվազել է 11-ի:
Հայ խմբագրապետի սպանության գործով հաջորդ դատական լսումները տեղի կունենան 2018 թվականի հունվարի 29-30-ը և փետրվարի 1-2-ը:
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44