Կիևում իրավապահները հետ են մղել քննչական մեկուսարանում գտնվող Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցներին՝ մեկուսարանի տարածք իրավապահների տեղափոխող ավտոբուսների անցնելու համար։ Այդ մասին դեպքի վայրից հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի թղթակիցը։
«Իրավապահները հետ են մղում Սաակաշվիլիի աջակիցներին, որոնք հավաքվել են մեկուսարանի մոտ»,- հայտնել է հեռուստաալիքը։
Ըստ թղթակցի՝ շաբաթ առավոտյան մեկուսարանի մուտքը շրջապատված է եղել քաղաքական գործչի աջակիցներով։ Սակայն այժմ դեպքի վայրում են հավաքվել իրավապահները, նրանք մի կողմ են հրել ակտիվիստներին ավտոբուսների անցնելու համար, ինչից հետո դեպի մեկուսարան և մեկուսարանից դուրս են եկել իրավապահներով՝ այդ թվում Ազգային գվարդիայի մարտիկներով տասնյակ մեքենաներ ու ավտոբուսներ։
Հիշեցնենք, որ ուրբաթ ուշ երեկոյան Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տարվել քննչական մեկուսարան։ Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:
Սաակաշվիլին խնդրել է իր աջակիցներին չհավատալ իր դեմ ներկայացված մեղադրանքներին։ «Նա նաև խնդրել է իր կնոջը դառնալ իր խոսնակը, իր հանրային ներկայացուցիչը»,- ասել է նրա փաստաբանը Սաակաշվիլիի հետ մեկուսարանում հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն օրեր առաջ խուզարկում են իրականացրել և ձերբակալել Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Այնուհետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել էր Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ։
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել էր, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երեք հոդվածով։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55