Ուկրաինայի գլխավոր դատախազության և հակակոռուպցիոն գերատեսչությունների միջև առկա կոնֆլիկտը կարող է հանգեցնել պատերազմի, որին զոհ կդառնա ամբողջ երկիրը, ТСН-ի եթերում ասել է Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավար Նազար Խոլոդնիցկին:
«Կոռուպցիայի դեմ իրական պայքար տանելու փոխարեն, մենք իրար հետ ենք պայքարում»,-ասել է Խոլոդնիցկին՝ մեկնաբանելով իր ղեկավարած կառույցի, Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ու Գլխավոր դատախազության միջև առկա հակասությունները:
Միևնույն ժամանակ, Խոլոդնիցկին նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնին ստեղծված իրավիճակը չի գոհացնում:
«Առաջին «մեսիջը», որ ստացանք Պետքարտուղարությունից, հետևյալն էր.«Մենք ձեզ 1000%-ով աջակցում ենք: Բոլոր կոնֆլիկտները պետք է իրավական ճանապարհով լուծվեն»»,-ասել է պաշտոնյան:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Պետական միգրացիոն ծառայությունը հայտնել էր իր իսկ աշխատակցին կաշառք տալու փորձի ժամանակ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակցի ձերբակալման մասին:
Մինչդեռ հակակոռուպցիոն բյուրոյից տեղեկացրել են, որ Գլխավոր դատախազությունն ու Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տապալել են միգրացիոն ծառայությունում կոռուպցիոն սխեմայի բացահայտմանն ուղղված հատուկ օպերացիան:
Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակցի գործողություններն ապօրինի են ու սադրանք: Նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է, որ հանրային «միջգերատեսչական կոնֆլիկտները վաղուց արդեն դուրս են եկել խելամիտ մրցակցության շրջանակից»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44