Ռուսաստանն արդեն սկսել է Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերման գործընթացը, ինչի մասին հայտնել է ռուսական զորախմբերից մեկի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը մանրամասնել է, որ խոսքը զինծառայողների ամբողջական դուրսբերման մասին չէ, այլ զորախմբի կրճատման:
Ըստ այդմ՝ Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում կմնան օդուժը, հակահրթիռային պաշտպանությունը, ինչպես նաև ինժեներային զորքերը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական զորքերը մասամբ Սիրիայից դուրս բերելու որոշման մասին՝ հավելելով, որ Տարտուսում ու Հմեյմիմում ռուսական ռազմաբազաները գործելու են մշտապես:
Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ Սիրիայում ՝ Եփրատի ափերի մոտ գրոհայինները վերջնականապես ջախջախված են:
Այսօր «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ու զինվորականների առաջ ելույթ ունեցած Պուտինը շեշտել է, որ եթե ահաբեկիչները Սիրիայում կրկին գլուխ բարձրացնեն, իրենք աննախադեպ հզոր հարվածներ կհասցնեն:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. մարտին ՌԴ ղեկավարը որոշում էր կայացրել երկրի օդատիեզերական ուժերի մեծ մասը Սիրիայի տարածքից դուրս բերելու մասին, ինչը պայմանավորված էր զինծառայողների առաջ դրված նպատակների զգալի մասի իրականացմամբ:
Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել 2015թ. սեպտեմբերին: Կրեմլի պնդմամբ՝ այն իրականացվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ահաբեկիչների դեմ պայքարում աջակցելու համար: Հայտնի է, որ 2 տարվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Սիրիայում զոհվել է 36 ռուս զինծառայող:
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Սիրիայում ռազմական գործողության իրականացման ընթացքում սպանվել է 32.000 գրոհային, կործանվել է 394 տանկ և այլ տեխնիկա, ազատագրվել է ավելի քան հազար բնակավայր ու 67.000 քմ տարածք:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55