Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, որի համաձայն՝ Օդեսայի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին չի կալանավորվել: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Յուրի Լուցենկոն, փոխանցում է «Украинская правда»-ն:
Գլխավոր դատախազը նշել է ապացույցների առկայության մասին, որ Սաակաշվիլին «Նոր ուժերի ռուխ» կուսակցությունը ստեղծել է ուկրաինացի օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի փողերով: «Մենք պատրաստ ենք ապացուցել, որ տեսանյութն ու Կուրչենկոյի հետ Սաակաշվիլիի խոսակցությունը կեղծված չեն»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ գերատեսչությունն այս նպատակով պատրաստ է արտասահմանյան փորձագետների ներգրավել ԱԴԾ-ից եւ Սքոթլենդ Յարդից:
Ավելի վաղ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե ապացույց ունի, որ Միխայիլ Սաակաշվիլին Կիեւում բողոքի ակցիաներն անցկացնում է Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ մասնավորապես՝ երկրից փախած օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի փողերով: Որպես հաստատում նա խորհրդարանականներին էր ներկայացրել Սերգեյ Կուրչենկոյի հետ Սաակաշվիլիի եւ նրա ներկայացուցչի խոսակցության աուդիո- եւ տեսանյութերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Կիեւի Պեչերսկի շրջանային դատարանը Միխայիլ Սաակաշվիլիին ազատել է, ում ձերբակալել էին դեկտեմբերի 9-ի գիշերը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44