Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զանգահարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ «համարձակություն չի ունեցել», այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի այն նկատառմանը, թե ի հակառակ Երուսաղեմի հարցով Թուրքիայում ստեղծված իրարանցմանը, ԱՄՆ նախագահն անգամ չի էլ զանգահարել Էրդողանին իր կարծիքը հաշվի առնելու համար, վարչապետը պատասխանել է, որ Թրամփը դա չի արել, քանի որ «համարձակություն չի ունեցել»:
«Մեր նախագահն ու Թրամփը հարցը չեն քննարկել: Պաղեստինցի ժողովուրդն այս ամբարտավան որոշման դեմ միայնակ չէ, և Թուրքիան շարունակելու է լինել Պաղեստինի կողքին, Թրամփը դա գիտի և դրա համար չի էլ համարձակվել զանգահարել մեր նախագահին», - ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանի այն հայտարարությանը, թե Իսրայելն «ահաբեկչական պետություն է», նշել էր, որ չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, որն իր երկրում ռմբակոծում է քրդաբնակ գյուղերը, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին խուսափել պատժամիջոցներից ու աջակցում ահաբեկիչներին Գազայի հատվածում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55