Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի սյունակագիրներից Աբդուլքադիր Սևին, որը հայտնի է իշխանությունների հետ իր մտերմիկ կապերով, իր նոր հոդվածում նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայից ռուսական զորքի դուրսբերման հրամանն անակնկալի է բերել Անկարային:
Սյունակագիրը գրում է, որ Պուտինի հրամանի մասին լուրը ստանալուց հետո նա հնարավորություն է ունեցել զրուցելու որոշ թուրք նախարարների հետ, ինչից էլ պարզ է դարձել, որ Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի նման քայլը, կարծես, չէին հաշվարկել:
«Ռուսաստանի այդ որոշումն Անկարայի համար իսկական անակնկալ էր», - գրում է Սևին:
Նա, սակայն, համոզված է, որ Ռուսաստանն ամբողջությամբ զորախումբը դուրս չի բերի Սիրիայից, և Պուտինի որոշումն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի:
Ավելին, ըստ նրա, Ռուսաստանը ոչ թե հեռանում է Սիրիայից, այլ առավել խորապես «տեղավորվում» Մերձավոր Արևելքում:
«Այդ մասին է վկայում Պուտինի՝ եգիպտոսյան այցն ու Երուսաղեմի հարցում որոշակի դերակատարում ունենալու ջանքը», - եզրափակել է թուրք սյունակագիրը:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Սիրիայի «Հմեյմիմ» ռուսական ավիաբազա և տեղեկացրել ռուսական զորքը մասամբ Սիրիայից դուրս բերելու որոշման մասին՝ հավելելով, որ Տարտուսում ու Հմեյմիմում ռուսական ռազմաբազաները գործելու են մշտապես:
Զինվորականների առաջ ելույթ ունեցած Պուտինը շեշտել է, որ եթե ահաբեկիչները Սիրիայում կրկին գլուխ բարձրացնեն, իրենք աննախադեպ հզոր հարվածներ կհասցնեն:
Դրանից հետո ՌԴ նախագահն այցելել է Եգիպտոս, այնուհետ՝ Թուրքիա։ Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկու երկրների միջև մի շարք առևտրատնտեսական և ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաև կարծիքներ փոխանակել աշխարհում տիրող քաղաքական վիճակի վերաբերյալ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55