Ընկերությունը չի կարելի փողով գնել, սակայն ընկերության մեջ կարելի է առատաձեռն լինել: Ասվածը սեփական օրինակով ապացուցել է հոլիվուդյան մեգաաստղ Ջորջ Քլունին, որն իր 14 ընկերներին 1-ական միլիոն դոլար է նվիրել:
Ինչպես նշում է Tatler-ը, այս մասին ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է նրա ամենամտերիմ ընկերներից մեկը՝ գործարար Ռենդի Գերբերը:
Պարզվում է՝ 2013թ. սեպտեմբերին Ջորջը Ռենդիին ու ևս 13 ընկերոջ ընթրիքի է հրավիրել իր տուն: Երբ հյուրերը հավաքվել են մի սեղանի շուրջ, տեսել են, որ աթոռներից ամեն մեկին սև պայուսակ է դրված: Այդ պահին Ջորջը ոտքի է ելել ու ասել.«Տղե՛րք, ուզում եմ իմանաք՝ որքան կարևոր եք ինձ համար: Դուք աջակցել եք ինձ, երբ դեռ նոր էի եկել Լոս Անջելես, թույլ էիք տալիս, որ ձեր տներում գիշերեի: Չգիտեմ՝ որտեղ կլինեի այժմ, եթե դուք չլինեիք: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել ձեզ: Բացեք ճամպրուկները»:
Գերբերի խոսքով՝ իրենք ճամպրուկներում 20 դոլարանոցներով դարսված մեկական միլիոն դոլար են գտել:
«Մենք բոլորս, իհարկե, շոկի մեջ էինք: Դրանից հետո Ջորջն իր քայլը բացատրեց հետևյալ կերպ.«Մեզնից յուրաքանչյուրի կյանքում բարդ շրջաններ են եղել, իսկ ոմանք էլ մինչև հիմա խնդիրներ ունեն: Այլևս ստիպված չեք լինի անհանգստանալ երեխաների, նրանց կրթություն տալու, հիփոթեքը վճարելու համար»,-պատմել է Գերբերը:
Նա նաև մանրամասնել է, որ Քլունին նախապես վճարել էր այդ գումարի համար հարկերը, ուստի՝ ընկերները ստիպված չեն եղել կառավարությանն անգամ մեկ ցենտ վճարել:
Տղամարդը պատմել է, որ ներկաներից որոշներին ֆինանսական օգնությունը խիստ անհրաժեշտ էր, ուստի՝ Քլունիի քայլը շատ տեղին է եղել:
«Մեր ընկերներից մեկն ընտանիքը պահելու համար բարմեն էր աշխատում օդանավակայանում ու ամեն առավոտ հեծանվով էր աշխատանքի գնում: Ժամանակին նա ու մյուս տղերքը հոգ են տարել Ջորջի մասին, այժմ նա ևս օգնեց ընկերներին»,-եզրափակել է Գերբերը:

18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44