Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ցանկանում է Օդեսայի քաղաքապետ դառնալ:
«Ես ուզում եմ գնալ ու դառնալ Օդեսայի քաղաքապետ: Ես կատակ չեմ անում, իրոք: Սակայն Օդեսան կարելի է ոտքի հանել՝ միայն փոխելով խաղի բոլոր կանոնները», - ասել է Սաակաշվիլին:
Ընդ որում՝ Օդեսայի նախկին նահանգապետը նշել է, որ պատրաստ կլինի կրկին մեկնել այնտեղ ու դառնալ քաղաքապետ այն դեպքում, երբ դառնա լավ վարչապետ և բարեհաջող ավարտի իր գործունեությունն այդ պաշտոնում:
Այդ ամենի հետ մեկտեղ Սաակաշվիլին պնդել է, որ չի հավակնում Ուկրաինայի նախագահի պաշտոնին, ավելին՝ չի կարող երկար մնալ Ուկրաինայի քաղաքականության մեջ:
«Ես չեմ ուզում նորից խրվել դրա մեջ: Ինձ պետք են լուրջ առաջընթացներ դեպի լավը: Դրանից հետո ես կմնայի Ուկրաինայում որպես սովորական քաղաքացի», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Սաակաշվիլին հավելել է, որ իր ու իր թիմի մշակած պլանի համաձայն՝ Ուկրաինան կարելի է բարեփոխել ընդամենը 70 օրում, իսկ իշխանական ապարատը կրճատել 2/3-րդով:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ին կայացված վճիռը, համաձայն որի՝ դատարանը հրաժարվել է կալանավորել Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:
Դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Միխեիլ Սաակաշվիլիին: Փաստացի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55