Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի սյունակագիրներից Սեդաթ Էրգինն իր վերջին հոդվածում անդրադարձել է Թուրքիայի՝ վերջին 5 տարում սիրիական հիմնախնդրի հարցում որդեգրած քաղաքականության աստիճանական փոփոխությանն ու ներկայիս դիրքորոշմանը, որն ակնհայտորեն տարբերվում է Սիրիայի պատերազմի սկզբում եղած դիրքորոշումից:
Սյունակագիրը մեջբերել է օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որով նա շեշտել է, որ Թուրքիայի թիրախը Սիրիայում Բաշար ալ Ասադի ռեժիմը չէ՝ չնայած Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև հարաբերությունների խզված մնալուն:
Չավուշօղլուն նշել է, որ ներկայիս սպառնալիքն իրենց համար գալիս է «ահաբեկչական կառույցներից»՝ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ջոկատներից, և Թուրքիան Սիրիայի տարածքում պայքարելու է հենց դրանց, այլ ոչ թե ռեժիմի դեմ:
«Չավուշօղլուի այս խոսքերը պատմական նշանակություն ունեն: Որովհետև այն բանից հետո, երբ 2011 թվականին Սիրիայում պատերազմի մեկնարկի հետ մեկտեղ Թուրքիան շտապեց միջամտել դրան ու Ասադի ռեժիմը տապալելուն ուղղված քաղաքականություն որդեգրեց, այժմ՝ 5 տարի անց, հասել է մի կետի, երբ այլևս ընդունում է այդ նույն ռեժիմը», - շարունակում է Էրգինը:
Ըստ սյունակագրի՝ սա նաև ապացույցն է այն բանի, որ Թուրքիան միանշանակ սխալվել է Սիրիայի հարցում իր հաշվարկներում, ավելին՝ Սիրիայի հարցում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը եղել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր երկրի արտաքին քաղաքականության ամենախորքային սխալներից մեկը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44