Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանում տարածքային վարչության աշխատակից հավաքարարները հանդես են եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. հավաքարարները 7 տարի շարունակ հավաքել ու պահել են աղբանոցներում գտած գրքերը, որոնցից ազատվել էին քաղաքացիները, և սեփական նախաձեռնությամբ գրադարան հիմնել դրանցով:
Ինչպես ներկայացնում է BBC-ի թուրքական ծառայությունը, հավաքված շուրջ 4.000 գրքերը տեղավորել են տարածքային վարչությանը պատկանող հին ու լքված մի շենքում, որտեղ վարչության աշխատակից հավաքարարները, վարորդներն ու բանվորները հաճախ սիրում են անցկացնել իրենց հանգստի ժամերը, թեյել կամ սրճել:
Գրադարանին հետևող 20-ամյա Էրայ Յըլմազը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ իրենց նորաստեղծ գրադարանն ամեն օր այցելում է առնվազն 6 բանվոր և ընդմիջման ժամին զբաղվում ընթերցանությամբ:
Վարչության աշխատակիցներից վարորդ Մուրադ Սերքյոքը պատմել է, որ անհամբերությամբ սպասում է աշխատանքային ժամի ավարտին, որպեսզի այստեղ ընթերցի իր սիրելի գրքերը:
Հավաքարարները նպատակ ունեն ընդլայնել գրադարանը, ինչի համար գրքահավաք են հայտարարել նաև համացանցի միջոցով:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55