«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը (Médecins Sans Frontières, MSF), հիմնվելով իր անցկացրած ուսումնասիրության վրա, հայտնել է Մյանմայում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 9000 ռոհինջա մահմեդականի մահվան մասին, գրում է РИА Новости գործակալությունը:
Նման եզրակացության հիմք են տվել Բանգլադեշ փախած ռոհինջա մահմեդականներով բնակեցված ճամբարներում անցկացրած ուսումնասիրությունները:
Կազմված զեկույցում նշվում է, որ մահվան դեպքերի 71.1 տոկոսը՝ ավելի քան 6.700 ռոհինջա մահմեդական, մահացել է բռնության հետևանքով, նրանց թվում է նաև 5 տարեկանից ցածր 730 երեխա:
Հայտնի է, որ մարդկանց 69 տոկոսը մահացել է հրազենային վնասվածքներից, մոտ 9 տոկոսն այրվել են իրենց տներում, 5 տոկոսը՝ դաժան ծեծի արդյունքում:
Կազմակերպության ներկայացուցիչ Սիդնեյ Վոնգն ընդգծել է, որ իրենց ուսումնասիրությունը տարածվել է փախստականների ճամբարներում ապաստանած շուրջ 600.000 ռոհինջա մահմեդականների շրջանում, սակայն այս ամենի հետ մեկտեղ սպանվածների մասին տվյալները կարող են լինել ոչ ամբողջական, քանի որ ուսումնասիրությունը չի ներառում տվյալներ այն ռոհինջա մահմեդականների մասին, որոնք երբեք չեն լքել իրենց բնակավայրերը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55