Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ 2018թ. գարնանը Հայաստանը չեղյալ կհամարի հայ-թուրքական արձանագրությունները։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման մեջ Թուրքիայի մեղավորությունը:
Թեմայի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Նշված արձանագրությունները մշակվել էին Շվեյցարիայի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման նպատակով: Սակայն առաջինը Հայաստանի Սահմանադրական դատարանը 2010թ. հունվարի 12-ին ընդունած մի որոշմամբ արձանագրությունների տառին և ոգուն անհամապատասխան նախապայմաններ և սահմանափակող պայմաններ առաջ քաշեց:
Այնուհետև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. ապրիլի 22-ին հայտարարեց, որ արձանագրությունները առկախվել են: Հայտնի ճշմարտություն է նաև այն, որ հայկական սփյուռքը ի սկզբանե դեմ էր արձանագրություններին և Հայաստանի կառավարության վրա ճնշում էր գործադրում՝ դրանք չհաստատելու նպատակով»:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշել է, որ Թուրքիան Հայաստանի անկախացումից՝ 1991թ. հետո Հայաստանի հետ տարբեր մակարդակներում շարունակում է հարաբերություններ զարգացնել՝ այդպիսով աջակցելով երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:
Ընդգծվել է նաև, որ թուրքական կողմը հավատարիմ է հայ-թուրքական կարգավորման արձանագրությունների հիմնական դրույթներին և չնայած հայկական կողմի հայտարարություններին, արձանագրությունները դեռևս գտնվում են Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում:
«Դրանց վավերացման համար սպասում ենք Հարավային Կովկասում նպատակահարմար քաղաքական մթնոլորտի և խաղաղ իրադրության ձևավորման», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:
«Արձանագրությունների գործընթացում Թուրքիայի գլխավոր նպատակը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է՝ Հարավային Կովկասում համապարփակ խաղաղություն և կայունություն ապահովելու միջոցով: Այդ համատեքստում արդեն քառորդ դար շարունակվող Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում անհրաժեշտ է առաջնորդվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Ամեն դեպքում Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի տարածքների բռնազավթմանը»:
Հայտարարությունում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության խնդրին. Թուրքիայի ԱԳՆ-ն հերթական անգամ հերքել է Ցեղասպանության իրողությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայոց ցեղասպանության հերքումը որպես խոսքի ազատություն ճանաչող որոշումը: Հայոց ցեղասպանության փաստը վիճելի պատմական իրադարձություն որակելով՝ Թուրքիան կոչ է արել Հայաստանին՝ճանաչել այսպես կոչված Խոջալուի կոտորածները:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվել էին երկու երկրների հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրություններ, որոնք այնուհետև պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Թուրքական կողմը կարճ ժամանակ անց արձանագրությունների վավերացման համար առաջ էր քաշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նախապայմաններ:
2017թ. դեկտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ արձանագրությունները չեն կարող հավերջ օրակարգում մնալ և հայկական կողմը նախատեսում է 2018թ. գարունը դիմավորել առանձ հայ-թուրքական արձանագրությունների:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55