Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը պատմել է, թե ինչով է պատրաստվում զբաղվել առաջիկա 8 տարիներին բանտում, գրում է lenta.ru-ն:
«Ես հույս ունեմ, որ կշարունակեմ գրել բանաստեղծություններ: Իսկ մարզասրահ այստեղ կա՞, ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ գրանցվել: Յոգայի համար գորգ կարելի է չէ՞ այստեղ փոխանցել», - ասել է նախկին նախարարը Հանրային դիտորդական հանձնաժողովի հետ զրույցում:
Հայտնի է նաև, որ Ուլյուկաևը դժգոհ է, որ բանտում չի կարողանա դրսից գրքեր ստանալ, թեև գիրք բանտարկյալները կարող են ձեռք բերել մեկուսարանի տարածքում եղած գրախանութից:
Հանրային դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Եվա Մերկաչևը նաև պատմել է, որ բացի այդ ամենից նախարարը մտադիր է «նստել լռության մեջ և մտածել իրավիճակի մասին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Ուլյուկաևը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Նախկին նախարարը կենթարկվի նաև դրամական տույժի՝ 130 մլն ռուբլու չափով: Բանտից դուրս գալուց հետո նա 8 տարի չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել Մոսկվայի դատարանի կողմից իր դեմ հարուցված կաշառակերության գործով:
Դեռևս անցյալ տարի ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նրա դեմ: Քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ:
Նախկին նախարարը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44