Լիբանանյան BAE El Halich պարբերականի թղթակիցներից Մուհամմեդ Նուրեդդինն, անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրացմանը, խոսել է խնդրի վերաբերյալ Թուրքիայի ստանձնած դիրքին ու թուրք-իսրայելական հարաբերություններին:
Լիբանանցի սյունակագիրը նկատում է, որ չնայած Թուրքիայի իշխանությունների ու հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հակաիսրայելական կոչերին ու սուր քննադատություններին, Անկարան, ամեն դեպքում, վերջնականապես չի խզում իր կապն Իսրայելի հետ. Թուրքիայի դեսպանությունը շարունակում է գործել Իսրայելում, Իսրայելինն էլ Թուրքիայում:
Հայտնի է, որ Էրդողանի իշխանության օրոք Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 4 անգամ և միայն այս տարի այն աճել է 14 տոկոսով: Ավելին՝ Թուրքիայի և Իսրայելի միջև տնտեսական կապը չխզվեց ու շարունակեց մեծանալ նույնիսկ 2010 թվականին թուրքական «Մավի Մարմարա» նավում գտնվող զինվորականների աղմկահարույց սպանությունից հետո:
Լիբանանցի սյունակագիրը նաև ընդգծում է, որ չնայած Էրդողանն արդեն ոչ մեկ անգամ անվանել է Իսրայելին «ահաբեկչական» և «օկուպանտ» պետություն՝ Թուրքիան լավ է գիտակցում, որ Իսրայելի հետ դիվանագիտական կապերի խզման դեպքում այդ ամենը Երուսաղեմում կամ Գազայի հատվածում կողմերի երկխոսության գալուն չի օգնի, ավելին՝ կխոչընդոտի:
Նշենք, որ Երուսաղեմի հարցով Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել բոլոր մահմեդական երկրներին ճանաչել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք:
Ինչ վերաբերվում է Իսրայելին, որը, չնայած առկա լարվածությանը այդպես էլ չխզեց Թուրքիայի հետ դիվանագիտական կապերը, Նուրեդդինը համոզված է, որ դրա գլխավոր պատճառներից մեկը դեպի Թուրքիա և դրա տարածքով իրականացվող գազի վաճառքն է, որն անչափ կարևոր է Իսրայելի համար:
Թեև Իսրայելը նպատակ ունի 2025 թվականին գործարկել Իտալիայի, Հունաստանի և Կիպրոսի տարածքով նոր գազամուղի նախագիծը, սակայն այն իր առջև ունի բազմաթիվ խոչընդոտներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչի հետևանքով բախումներ են սկսվել մահմեդականների և հրեաների միջև։
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա:
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55