ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ վերջին 3 տարիներին արագ արձագանքման ուժերը եռակի մեծացվել են։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո որոշում էր ընդունվել ռազմական բլոկը լրջորեն ամրապնդելու մասին։
«Արագ արձագանքման ուժերի թվաքանակը եռակի մեծացվել է՝ հասցվելով 40 հազարի, որից 5000-ը պատրաստ են մի քանի օրում տեղակայման»,-պարզաբանել է Սթոլթենբերգը։
Բացի այդ, նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվացրել է զորավարժությունների անցկացման գործընթացն ու պարեկումը Բալթյան երկրների ավիատարածքում։
Սթոլթենբերգի խոսքով՝ այսօր դաշինքի կազմի մեջ մտնող երկրների համար լուրջ սպառալիք են դարձել կիբերհարձակումները։ Այդ պատճառով կիբերտարածությունը կդիտարկվի որպես ռազմական միջավայր։
Նա հստակեցրել է, որ կիբերպաշտպանությունը հավաքական պաշտպանության անքակտելի մասն է, այսինքն՝ լուրջ կիբերհարձակման դեպքում կարող է գործի դրվել ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը, որում խոսքը գնում է սովորական հարձակման մասին։
Սթոլթենբերգի հավաստմամբ՝ վերոնշյալ միջոցառումներն ու դաշինքում հրամանատարության երկու նոր կառույցների ստեղծումը պայմանավորված են ՌԴ-ի ագրեսիվ գործողություններով։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55