Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի շրջանակում մինչ օրս հարցաքննվել է 33 կասկածյալ, 4 հոգի շարունակում է մնալ կալանքի տակ, այս մասին հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ հետաքննությունը պարզել է, որ որոշ անձինք սպանությունից հետո VPN համակարգով կարողացել են միանալ դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի բջջային հեռախոսին և ջնջել նրա անձնական նամակները Gmail-ից և Facebook-ից: Ենթադրվում է, որ նամակների ջնջման գործողությունը ղեկավարվել է ԱՄՆ-ից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառլովի սպանության գործի շրջանակում Անկարայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ռամազան Յուջել անունով քաղաքացու, որը նախկին ոստիկան է:
Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել ռուս դեսպանի սպանության ծրագրմանը մասնակցելու համար, Անկարայի դատախազությունը որպես խափանման միջոց Յուջելի համար ընտրել է կալանքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումն իրականացվել է 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44