Մոտ 258 մլն մարդ կամ Երկրի բնակչության 3,4 տոկոսը այն երկրում չի բնակվում, որտեղ ծնվել է, այսինքն՝ միջազգային միգրանտ է համարվում: Երկուշաբթի հրապարակված միջազգային միգրացիաի վերաբերյալ զեկույցի համաձայն՝ 2000 թվականից նրանց թիվը 49 տոկոսով աճել է: Զեկույցը պատրաստել է ՄԱԿ Տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտը՝ երկրների ազգային վճակագրությունների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միգրանտների գերակշիռ մեծամասնությունը բնակվում է 10 երկրում. ամենամեծ թվով միգրանտներ՝ 49,8 մլն կամ 19 տոկոսը կենտրոնացած է ԱՄՆ-ում, որին հաջորդում են՝ Սաուդյան Արաբիան, Գերմանիան եւ Ռուսաստանը (դրանցից յուրաքանչյուրում բնակվում է մոտ 12 մլն միգրանտ), առաջատարների հնգյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան մոտ 9 մլն վերաբնակներով: Ըստ միգրանտների տարածաշրջանային բնակության՝ առաջին տեղում Ասիան է (80 մլն), այնուհետեւ՝ Եվրոպան (78 մլն) եւ Հյուսիսային Ամերիկան (58 մլն): Բոլոր միգրանտների մոտ 64 տոկոսը (165 մլն) կենտրոնացած է եկամուտի բարձր մակարդակով երկրներում:
2017 թվականին Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Օկեանիայի երկրների մեծ մասում միգրանտները կազմել են ամբողջ բնակչության 10 տոկոսից ավելին: Ըստ որում՝ նշվում է, որ աշխարհի շատ տարածաշրջաններում նրանց հոսքը մեծ ազդեցություն ունի բնակչության աճի ցուցանիշների վրա: Այսպես՝ Հյուսիսային Ամերիկայում 15 տարում (2000-ից 2015 թվականներ) բնակչության աճի 42 տոկոսը պայմանավորված է միգրանտների հոսքով, Օկեանիայում՝ 31 տոկոսը: Եվրոպայում բնակչության աճը բացասական էր՝ առանց այլ տարածաշրջաններից եկածների:
Միջազգային բոլոր վերաբնակների մոտ երեք քառորդը (74 տոկոս) աշխատունակ տարիքում է (20-ից մինչեւ 64 տարեկան), մինչդեռ համաշխարհային ցուցանիշը կազմում է 57 տոկոս: Զեկույցի հեղինակները նշում են, որ այսպիսով՝ միգրանտները նպաստում են ժողովրդագրական ծանրաբեռնվածության գործակցի նվազմանը, որը հաշվարկվում է երեխաների ու տարեցների թվի եւ աշխատունակ տարիքի մարդկանց թվաքանակի հարաբերակցությամբ:
Ինչ վերաբերում է միգրանտների ծագման երկրներին, ապա առավել մեծ թիվ են կազմում ծագումով Հնդկաստանից միգրանտները (17 մլն), որին հաջորդում են Մեքսիկայի քաղաքացիները (13 մլն): Ռուսաստանից, Չինաստանից, Բանգլադեշից, Սիրիայից, Պակիստանից եւ Ուկրաինայից հեռացածները կազմում են յուրաքանչյուրում 6-ից մինչեւ 11 մլն:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44