Իսրայելի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը նախատեսում է երկրի խորհրդարան՝ Կնեսետ ներկայացնել օրինագիծ, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը վստահ է՝ Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր այդ պատմական փաստը: «Արմենպրես»-ը զրուցել է Լապիդի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի, ինչպես նաև վերջերս կրկին լարված թուրք-իսրայելական հարաբերությունների մասին:
- Պարոն Լապիդ, օրերս հայտարարեցիք, որ ձեր ղեկավարած Yesh Atid կուսակցությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ներկայացնել Կնեսետ: Ի՞նչ փուլում են օրինագծի նախապատրաստական աշխատանքները և ե՞րբ եք նախատեսում այն ներկայացնել խորհրդարան:
- Օրինագիծն արդեն գրված է, այժմ մենք Կնեսետում նախագծին աջակցելու նպատակով ստորագրությունների հավաքագրման գործընթացում ենք: Ցանկանում ենք, որ օրինագիծը Կնեսետի հնարավորինս ավելի շատ անդամի աջակցություն կստանա: Հավատացած ենք, որ շատ շուտով այս հարցում առաջխաղացում կունենանք:
- Ի՞նչու է Հոլոքոստ տեսած Իսրայելը խուսափում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից:
-Իսրայելցի շատ առաջնորդներ անհատապես հայտարարել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որը պատմական փաստ է, վերջերս Կնեսետի կրթության հարցերով հանձնաժողովը ևս հայտարարեց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Իսրայելի նախկին կառավարությունները սխալ ռազմավարական հաշվարկների պատճառով խուսափել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից: Մենք պետք է վաղուց ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, քանի որ անկախ ամեն ինչից դա բարոյապես ճիշտ քայլ է: Նախագահ Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, ով կխուսափի ճիշտ քայլ անելուց:
- «Մավի Մարմարա»-ի ճգնաժամից հետո վերականգնվող թուրք-իսրայելական հարաբերությունները Երուսաղեմի կարգավիճակի շուրջ կրկին փակուղի են մտել: Թուրքիայի նախագահ Էրդողանը սուր հայտարարություններ հնչեցրեց Իսրայելի հասցեին: Ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Անկարայի նման հայտարարությունները:
-Նախագահ Էրդողանը որոշել է օգտագործել Իսրայելը՝ իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու համար: Նա հակաիսրայելական տրամադրություն է փորձում ստեղծել և ներկայում ներգրավված է տարածաշրջանում նոր խնդիրների հրահրման գործում: Նա ակտիվ դերակատարություն է ունեցել Սիրիայի հարցում Իրանի դիրքորոշման ամրապնդման գործում, ինչը ուղղակի սպառնալիք է մեր անվտանգությանը:
Իսրայելը պետք է լրջորեն հակադրվի նախագահ Էրդողանին և հստակ հասկացնի, որ մենք չենք վախենում նրա հռետորաբանությունից և սպառնալիքներից: Մենք կանենք այն, ինչը ճիշտ է մեզ համար, և դա նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը, անկախության համար քրդական արդարացի պայքարին մեր աջակցության ավելացումը և դեպի Թուրքիա գազատարի վերաբերյալ սխալ ուղղությամբ տանող գաղափարի կասեցումը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44