«Տեխնոլոգիական մտածելակերպը» միլիարդատիրոջն օգնել է բիզնես կառուցել և ընկել է նրա բարեգործության հիմքում:
Facebook-ի հիմանդիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, սոցցանցում հրապարակված համատեղ նամակում նշել են «տեխնոլոգիական մտածելակերպի» և երկարաժամկետ ռազմավարության միջոցով կրթության, հիվանդությունների և սոցիալական արդարության ոլորտներում խնդիրներին անդրադառնալու Chan Zuckerberg Initiative (CZI)-ի մտադրությունը: Միայն օրվա մարտահրավերների վրա կենտրոնանալու փոխարեն՝ ամուսինները հայտնել են, որ իրենց բարեգործական կազմակերպությունը տարբեր ոլորտների ղեկավարներին կօգնի ռազմավարություն գտնել երկարաժամկետ հեռանկարում գիտական և սոցիալական խնդիրների լուծման համար:
«Chan Zuckerberg Initiative-ի այդ երկու ասպեկտները՝ երկարաժամկետ մոտեցումը և տեխնոլոգիական մտածողությունը, որոշում են մեր ամբողջ գործունեությունը,- գրել են ամուսինները:- Տեխնոլոգիաների մոգությունը նրանում է, որ դրանք կարող են արագացնել սոցիալական փոփոխությունները: Եվ շնորհիվ նրա, որ Մարկը Facebook-ում համաշխարհային մակարդակի ինժեներային կազմակերպություն կառուցելու փորձ ունի, մենք ինչպես ոչ ոք ի վիճակի ենք ստեղծել բարեգործական կազմակերպություն ինժեներների հրաշալի թիմով՝ մեր գործընկերներին օգնելու համար ավելի արագ հասնել փոփոխությունների»:
Նամակում նշվում է, որ կրթությունը ոլորտ է, որտեղ տարածություն կա տեխնոլոգիաների միջոցով բարելավումների համար:
Ցուկերբերգը և Չանը CZI-ի ստեղծման մասին հայտարարել են 2015 թ.: Ամուսինները Facebook-ի իրենց բաժնետոմսերի 99%-ը խոստացել են փոխանցել բարեգործության: Այդ պահին նրանց բաժինը Facebook-ում 45 մլրդ դոլար արժեր: Forbes-ը Ցուկերբերի ներկայիս կարողությունը գնահատում է 72,1 մլրդ դոլար:
2016 թ.սեպտեմերին ամուսինները հայտարարեցին, որ իրենց նպատակն է իրենց երեխաների կյանքի ընթացքում բոլոր գոյություն ունեցող հիվանդությունների բուժումը, արմատախիլ անելը: Այդ նախագծի համար զույգը 3 մլրդ դոլար է հատկացրել: Ամուսինները նշում են, որ իրենց նպատակը կարող է «չափազանց հավակնոտ» լինել, սակայն այն անվանել են օրինակ, թե ինչպես ճիշտ գործիքները կարող են երկարաժամկետ արդյունք ունենալ:
Chan Zuckerberg Initiative-ն առաջին ներդրումներն արել է 2016 թ. հունիսին, դրանք ուղղված են եղել նյույորքյան Andela ընկերությանը, որը զբաղվում է Աֆրիկայում ծրագրային ապահովում մշակողների պատրաստմամբ:
«Մենք լավ թիմ ենք, որովհետև լավատեսորեն ենք նայում ապագային, մինչդեռ շատ մարդիկ այլ կերպ են տրամադրված,- գրել են Ցուկերբերգը և Չանը:- Մենք հավատում ենք, որ նույնիսկ ամենաբարդ խնդիրները լուծում ունեն, և մենք ամենաշատը հպարտ ենք նրանով, որ կարողացել ենք ստեղծել թիմ, որը նույնպես դրան հավատում է»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44