Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2017 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են 21 մարզական լրագրողներ:
Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.
1 .ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ / հ ըմբշամարտ / 200 միավոր /
2 .ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ հ /հ ըմբշամարտ,աշխարհի չեմպիոն / 188 /
3 .ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ շախմատ, աշխարհի գավաթակիր,որի շնորհիվ դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ: Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա արժանացել է ոսկե մեդալի / 168 /
4 .ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ծանրամարտ,Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն,Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն / 145 /
5 . ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ բռնցքամարտ,Եվրոպայի չեմպիոն ,աշխարհի բրոնզե մեդալակիր / 108 /
6 . ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆ ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն,Եվրոպայի արծաթե մեդալակիր,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն / 99 /
7. ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն / 90 /
8. ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ դահուկային սպորտ,համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և նվաճել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: ՀՀ դահուկային սպորտի պատմությունում սա առաջին և առայժմ միակ խոշոր նվաճումն է միջազգային պաշտոնական մրցումներում / 61 /
9. ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ սպորտային մարմնամարզություն,օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող / 44 /
10.ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն / 42 /
Հարցաթերթիկներում նշվել են նաև հեծանվորդ Էդգար Ստեփանյանի,սամբիստ Գրիգոր Մխիթարյանի,ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանի և հրաձգուհի Լիլիթ Մկրտչյանի անունները:
Հետաքրքրական է, որ այս տարի ևս, մարզական լրագրողների ֆեդերացիայի ներկայացրած ցանկից բացակայում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, որը 2017 թվականի ընթացքում ՄՅՈւ-ի կազմում դարձել է Անգլիայի լիգայի և Եվրոպա լիգայի գավաթակիր: «Այաքսի» հետ կայացած ԵԼ-ի եզրափակչում Մխիթարյանը նաև գոլ է հեղինակել ու դարձել առաջին հայ ֆուտբոլիստը, որը նվաճել է այդ տիտղոսը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32