Շվեդական առաջատար «Dagens Nyheter» թերթը Ադրբեջանի՝ կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու մասին նոր բացահայտումներ է ներկայացրել: Ըստ թերթի՝ Շվեդիայի ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորվող Քաղաքական անվտանգության և զարգացման Ստոկհոլմի ինստիտուտի (ISDP) տնօրեն Սվանտե Կոռնելին Ադրբեջանի կողմից կաշառվել է, ինստիտուտն էլ աշխատել է Ադրբեջանի դրական վարկանիշը արտերկրում ապահովելու համար։
«Dagens Nyheter» թերթը բացահայտել է, որ Քաղաքական անվտանգության և զարգացման Ստոկհոլմի ինստիտուտը հովանավորվում է ադրբեջանական լոբբիստական կազմակերպության կողմից, իսկ Կոռնելին գտնվում է Ադրբեջանի վարչակազմի կողմից ֆինանսավորվող խորհրդում։
Սվանտե Կոռնելին հայտնի է որպես Ադրբեջանի հարցերով փորձագետ, որին հաճախ նաև մեղադրել են ադրբեջանական իշխող ռեժիմի անունը «սրբագրելու» առաքելություն կատարելու մեջ։ Շվեդական թերթը բացահայտել է, որ Կոռնելին և ISDP-ն սերտ հարաբերությունների մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ։
Թերթը վկայակոչում է այն հանգամանքը, որ ISDP-ն ֆինանսավորում է ստանում նաև «Telia Sonera» ընկերությունից: Այս կապակցությամբ թերթն հավելում է, որ «Telia Sonera»-ն, ըստ հետաքննական մամուլի հրապարակումների, կասկածվում է Ադրբեջանի նախագահի ընտանիքից կողմից կաշառված լինելու մեջ։ ISDP-ի մյուս հովանավորը «Եվրոպական Ադրբեջանի հասարակություն» լոբբիստական կազմակերպությունն է, որն ըստ The Economist 1843 ամսագրի, պատկանում է Ադրբեջանի նախարարներից մեկի որդուն։
Սվանտե Կոռնելին նաև «Կովկաս» միջազգային հետազոտական կենտրոնի անդամ է, որը ֆինանսավորվում է Ադրեջանի կողմից։ Կենտրոնի նպատակն է արտերկրում նպաստել Ադրբեջանի դրական իմիջի ստեղծմանն ու պահպանմանը։
DN-ի հետ զրույցում Շվեդիայի խորհրդարանի անդամ Ֆերդերի Մալմ Լոռելին, անդրադառնալով Կոռնելիի՝ ադրբեջանական վարչակազմի հետ կապ ունենալու վերաբերյալ տեղեկություններին, նշել է, որ միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր ոչ ժողովրդավար վարչակազմերի հետ են աշխատում։
«Զարմանալի է, որ ԱԳՆ-ն հայտնվել է նրանց ցանկում։ Ես չեմ կարծում, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել կապի մասին»,-հավելել է Լոռելին։
Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը թերթի հետ զրույցում նշել է, որ Կոռնելին տարիների ընթացքում փոխել է վերաբերմունքը Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։
«Սվանտեն դարձել է Ալիևի ռեժիմի ջատագովը», - ասել է դիվանագետը։
«Amnesty International Sweden» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամլո խոսնակ Ամի Հեդենբորգն այս առնչությամբ նշել է. «Ադրբեջանը մի երկիր է, որը լրջորեն խախտում է մարդու իրավունքները, և եթե դու շվեդացի գիտնական ես խորհրդում, որը ֆինանսավորվում է վարչակազմի կողմից, որը փորձում է երկրի դրական պատկերը ստեղծել, ուրեմն դա շատ անհանգստացնող է։ Այն ինչ դու պետք է բացահայտես, դա մարդու իրավունքների լրջագույն խախտումներ են, որոնք տեղի են ունենում»։
Թերթը հավելում է, որ իրենց կողմից ներկայացաված բացահայտւմների առնչությամբ գրավոր հարցմամբ դիմել են Շվեդիայի ԱԳՆ-ին: Ի պատասխան Շվեդիայի արտաքին գործերի գերատեսչությունից թերթին տեղեկացրել են, որ հիշյալ կազմակերպության հետ առնչությունը եղել է փորձագիտական ծառայությունների մատուցման մակարդակում և նախարարությունը պատասխանատվություն չի կրում կազմակերպության գործունեության մյուս ոլորտների առնչությամբ.
«ISDP-ի աշխատակիցների վերաբերյալ թեմաները պետք է ուղղել այդ ընկերությանը»,- թերթին փոխանցել են Շվեդիայի ԱԳՆ-ից։
Միաժամանակ, «Dagens Nyheter»-ը փորձել է բացահայտումների շուրջ պարզաբանումներ ստանալ Սվանտե Կոռնելիից: Վերջինս հրաժարվել է թերթի հետ զրուցել այդ թեմայով, փոխարենը փորձելով ISDP-ի մամլո ծառայության միջոցով հերքել իր առնչությունը թերթի բացահայտումների հետ:
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55