ՄԱԿ-ն արձագանքել է Իրաքյան Քրդստանում արդեն երրորդ օրը շարունակվող բողոքի ցույցերին ու անկարգություններին և զսպվածության կոչ արել բոլորին, այս մասին գրում է nerinaazad.info կայքը:
ՄԱԿ-ի՝ Իրաքին ցուցաբերվող օգնությամբ զբաղվող հատուկ հանձնախումբն իր խորը մտահոգությունն է հայտնել Քրդստանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված և կոչ արել զերծ մնալ ծայրահեղական քայլերից:
Կառույցն ընդգծել է բռնության կիրառման անընդունելիության մասին և հայտնել, որ ցավում են այս դեպքերի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց համար:
Հիշեցնենք, որ օրերս քուրդ ցուցարարները դուրս են եկել Էրբիլի, Սուլեյմանիայի, Հալեփչեի, Դահուքի և մի քանի այլ քաղաքների փողոցներ, այրել «Քրդստանի հայրենասերների միություն», «Քրդստանի դեմոկրատական կուսակցություն» և «Քրդստանի իսլամական հասարակություն» (Կոմելա) կուսակցությունների գլխավոր շտաբերի շենքերը:
Քուրդ բնակչությունը դժգոհ է իշխանությունների՝ իրենց աշխատավարձերը չփոխանցելու և այլ պարտավորություններ չկատարելու համար, հայտնի է, որ բողոքի ակցիաներին միացել են բազմաթիվ պետական պաշտոնյաներ:
Նշենք, որ բողոքի ակցիաներին միջամտել են քրդական «փեշմարգայի» ուժերը, զինվորների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով գրանցվել է 90 վիրավոր, 5 մարդ մահացել է:
Նախօրեին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքի դաշնային իշխանությունները չեն պատրաստվում «նստել մի անկյունում ու կողքից հետևել» Իրաքյան Քրդստանում զարգացող իրադարձություններին, և հարկ եղած դեպքում կմիջամտեն:
«Հյուսիսում տեղի ունեցող բողոքի ցույցերն Իրաքյան Քրդստանի ինքնավարության իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքն են: Կենտրոնական իշխանությունների պարտքն է ամբողջ երկրի տարածքում ապահովել իր քաղաքացիների ու նրանց պատկանող գույքի անվտանգությունը: Եթե բողոքի ակցիայի մասնակիցներին վնասեն՝ մենք ռազմական միջամտություն ցույց կտանք», - ասել է Աբադին:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44