Ստամբուլում ծնված և երկար տարիներ Հունաստանում բնակվող հույն հեղինակ, նախկին լրագրող Ալեկո Պապադոպուլոսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստան այցից հետո նամակ է հղել Թուրքիայի ղեկավարին:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», ի պատասխան Էրդողանի՝ Թրակիայի մահմեդականների իրավունքների վերաբերյալ ներկայացրած պահանջների՝ Պապադոպուլոսը հիշեցրել է Էրդողանին Թուրքիայի հույների վերապրած կտտանքների մասին:
Հիշեցնենք, որ Էրդողանը Հունաստան այցից ժամեր առաջ հունական Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը վերանայման կարիք ունի և մեղադրել էր Հունաստանին՝ տեղի մահմեդականների իրավունքները սահմանափակելու համար:
«Կուզեի գրել «սիրելի նախագահ», սակայն այս տարիքում սուտն ինձ հարիր չէ, ինձ այդպես են սովորեցրել: Ես սովոր եմ միշտ ճիշտն ասել՝ թեկուզ և դա հաճախ թանկ է նստել ինձ վրա», - Էրդողանին ուղղված իր նամակն է սկսել 83-ամյա Ալեկո Պապադոպուլոսը՝ հատուկ շեշտելով, որ ցանկանում է «դու»-ով դիմել Էրդողանին ու խնդրել նրան չվիրավորվել դրա համար:
Նամակի հեղինակը նախ մանրամասնորեն Էրդողանին պատմել է իր՝ Ստամբուլում անցկացրած կյանքի մասին. պատմել, որ ծնվել, մեծացել, ամուսնացել է Թուրքիայում և իր զինվորական ծառայությունն անցկացրել նույնպես այնտեղ՝ հավատալով, որ դա նա իրենց հայրենիքն է:
«Ես «ռում» եմ (այդպես են անվանում Թուրքիայի հույներին՝ որպես հռոմեացիների ժառանգներ -tert.am), այսինքն՝ ոչ թուրք, ոչ հույն: Շարքային քաղաքացի, որի մասին խոսելիս ոչ ոք չի կարողանում ասել «մերոնցից է», - գրում է Պապադոպուլոսը:
Երկար ժամանակ Հունաստանում ապրող Պապադոպուլոսը խոստովանել է, որ լինելով Թուրքիայում ծնված և հունաստանցի հասարակության կողմից ինչ-որ տեղ որպես օտար ընկալվող մեկը, Էրդողանի այցը Հունաստան նրա համար կարևոր նշանակություն ուներ:
«Բայց դու այստեղ որպես բարեկամ չէիր եկել, եկել էիր որպես պահանջատեր՝ պահանջելու Թրակիայի մահմեդականների իրավունքները: Իհարկե՝ իրավունք ունես չնմանվել մեր իսկ հանդեպ անտարբերություն ցուցաբերող մերոնց (նկատի ունի Հունաստանին), սակայն այս անգամ դու ցույց տվեցիր, որ քո թևերի տակ ես ցանկանում առնել նաև ուրիշներին. օրինակ՝ տեղի գնչուներին ու մահմեդական պոմակներին, որոնց հետ ոչ մի կապ չունես և որոնց, եթե ուզեր՝ Հունաստանը շատ հեշտությամբ կասիմիլացներ»:
Հունաստանի մահմեդականների իրավունքները պահանջող Էրդողանին Պապադոպուլոսը հիշեցրել է Ստամբուլի հույների վերապրած դժվարություններն որ զրկանքները, որոնց հետևանքով այսօր հունական համայնքի թիվը հասել է շուրջ 2000-ի: Ըստ նրա՝ Թուրքիան մշտապես «քավության նոխազ է» դարձրել տեղացի հույներին ամեն անգամ, երբ ցանկացել է ցանկացել է ինչ-որ բան հասկացնել հարևան Հունաստանին:
Պապադոպուլոսը շեշտել է, որ հույների դեմ բոլոր այդ պարբերական ոտնձգությունները «թագադրվեցին» 1955 թվականի ստամբուլյան կոտորածով, որի ժամանակ ազգայնականներն ավերեցին հույների, հայերի և հրեաների բազմաթիվ թաղամասեր:
«1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը… Դու դեռ մանկիկ էիր այդ ժամանակ, դեռ 14 ամսական: Անշուշտ՝ այդ մասին անձնական կարծիք չես ունենա, բայց չի էլ կարող պատահել, որ այդ սև գիշերվա մասին կարդացած, լսած չլինես: Կուզե՞ս մանրամասներ պատմեմ, բայց ոչ… Չեմ խորանա: Ավելի վաղ իրադարձությունների մասին խոսելն էլ անիմաստ եմ համարում: Սակայն հենց այսպես է, որ տասնյակ հազարավոր հույն բնակչությունն այսօր իջավ 2000-ի և սա նշանակում է, որ 10-15 տարի հետո Ստամբուլում մոմով ենք հույն փնտրելու: Եվ դա ոմանց մեծ հաճույք է պատճառելու», - շարունակել է Էրդողանին դիմած Պապադոպուլոսը:
Նա անտրամաբանական է համարել Էրդողանի՝ Թուրքիայում ծնվածներին ուղղված «ետ վերադառնալու» հրավերն ու շեշտել , որ եթե նա նման քայլ անի՝ սերունդները կարող են չներել նրա:
«Դու մեզ ինչի՞ տեղ ես դրել, նախագա՛հ: Լավ, ասենք քաջությունս հավաքեցի ու ասացի տղայիս՝ թուրքերեն սովորիր, իրերդ հավաքիր, գնանք Թուրքիա: Բա նա չի՞ ասի՝ «Այդքան բանից հետո խելքդ դեռ այդ կողմո՞ւմ է», - իր նամակն է եզրափակել Պապադոպուլոսը:
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55