Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար վարկի տրամադրման շուրջ հարցերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Նրա խոսքով՝ բոլոր ասպեկտները, այդ թվում՝ ֆինանսական ասպեկտը լուծված է։ «Կարող ենք ասել, որ պայմանագիրը փաստացիորեն մտնում է իրականացման փուլ։ Բոլոր պարամետրերը, բոլոր տեխնոլոգիաները եւ գործարքը ամբողջությամբ համաձայնեցված է»,-նշել է նա։
Կոժինը հայտնել է, որ պայմանագիրը բաղկացած կլինի երկու ֆինանսական բաղկացուցիչներից։ «Պայմանագրի մի մասը կվճարի թուրքական կողմը, մյուս մասը կվճարվի վարկի միջոցով, որը կտրամադրի Ռուսաստանը»,-ասել է նա։
Ռուսաստանը եւ Թուրքիան 2 միլիարդ դոլար արժողությամբ Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագիր կնքել են սեպտեմբերին։ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը նախատեսել էր ստանալ ոչ միայն պատրաստի համակարգեր, այլ նաեւ «Տրիումֆ» համակարգերի արտադրական տեխնոլոգիաներ։ Սակայն ռուսական կողմին հաջողվել է հասնել համաձայնագրի կնքմանը առանց տեխնոլոգիաների տրամադրման։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան վերջնականապես կկնաքեն Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործարքը մեկ շաբաթվա ընթացքում։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44