Նախօրեին Կատալոնիայում ընտրեցին տեղական իշխանություն՝ չորրորդ անգամ վերջին չորս տարում: Իսպանիայի տարածքային ամբողջականության կողմնակից «Քաղաքացի» շարժումը քվեների 25%-ով առաջատարն է, սակայն Կատալոնիայի խորհրդարանը, ձայների չնչին առավելությամբ, վերահսկելու են անկախականները՝ թեև երկու պատգամավորական տեղի կորստին:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը հայտարարել է, թե Իսպանիայի պետությունը պարտվել է, հաղթել է անկախության շարժումը: Պուչդեմոնն իհարկե չափազանցրել է, որովհետև պարտվել է ոչ թե Իսպանիան, այլ նրա վարչապետ Մարիանո Ռախոյը, ով, ըստ էության, նախաձեռնեց արտահերթ այս ընտրությունները՝ երկրամասում ստատուս քվոն փոխելու նպատակով, բայց ձախողվեց: Անկախականները չեն պարտվել, սակայն խիստ հարաբերական է նաև նրանց հաղթանակը, որովհետև մայրաքաղաք Բարսելոնում հաղթել են Իսպանիայի միասնության կողմնակիցները, և առհասարակ՝ անկախության գաղափարը շարունակում է ոչ թե կոնսոլիդացնել, այլ մասնատել կատալոնական հասարակությանը:
Սակայն նույնիսկ Կատալոնիայի նախադեպը հուշում է, որ բռնություններով ու ռեպրեսիաներով հնարավոր չէ կասեցնել ժողովրդի անկախության ձգտումը: Եթե կատալոնացիներն անկախության են ձգտում Իսպանիայից, որտեղ երաշխավորված են նրանց բոլոր իրավունքները, ու ավելին՝ երաշխավորված է նրանց եվրոպական զարգացումը, ապա միանգամայն լեգիտիմացված է Արցախի անկախությունը, որի ժողովրդին դեսպոտիզմի խորհրդանիշ Ադրբեջանում սպառնում է ցեղասպանվելու վտանգ: Եթե Կատալոնիայի ընտրությունները լեգիտիմացնում են նոր հանրաքվեի անցկացումը, որովհետև խորհրդարանում չնչին առավելության են հասել անկախության կողմնակիցները, ապա Արցախի ամեն ընտրություն ավելի է մոտեցնում նրա միջազգային ճանաչման պատմական պահը, որովհետև ԼՂՀ-ում բացարձակ քաղաքական և հանրային կոնսոլիդացիա է անկախության գաղափարի շուրջ:
ԼՂ խնդիրը արմատապես տարբերվում է մյուս հակամարտություններից, և այս իմաստով Կատալոնիան նախադեպ չէ, սակայն նույնիսկ նրա վերջին ընտրություններն ավելի լեգիտիմացրին Արցախի անկախության ձգտումը, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44