Մինչ 2018 թվականի հունվարի վերջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին կտրամադրի այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը», որն իրենից կներկայացնի իշխանություններին մոտ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների և գործարարների ցուցակ։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պատժամիջոցային քաղաքականության նախկին գլխավոր հակամարգող, վաշինգտոնյան «Ատլանտյան խորհրդի» փորձագետ Դենիել Ֆրիդը։
Նրա խոսքով՝ այդ ցուցակում հայտնվելը չի նշանակում, որ այդ անձանց դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցներ կսահմանեն։ Նա նշել է, որ այդ ցուցակում հայտնվելու փաստը մեծացնում է ռիսկն առ այն, որ ապագայում այդ անձանց դեմ պատժամիջոցներ կսահմանվեն։
Ֆրիդը նաև հայտարարել է, որ զեկույցի կազմմանը մասնակից են Ֆինանսների նախարարությունը, Պետդեպն ու մի շարք այլ գերատեսչություններ։
«Այդ զեկույցն ԱՄՆ-ի, և առաջին հերթին կոնգրեսի պատասխանն է այն բանին, ինչ տեղի է ունեցել 2016 թվականին, երբ Ռուսաստանը միջամտել է մեր ընտրություններին։ Եվ ոչ միայն մեր, այլև Եվրոպայի քաղաքական գործընթացներին։ Այն նաև ընդհանուր առմամբ արտացոլում է ամերիկացի օրենսդիրների անհանգստությունը՝ կապված արտաքին քաղաքական արենայում Ռուսաստանի գործողությունների, այդ թվում Ուկրաինայի հանդեպ նրա քաղաքականության հետ»,-ասել է Ֆրիդը։
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55